Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք մտածում ենք, որ նախագահող դատավորը որեւէ վերաբերմունք ունի քննչական մարմնի նկատմամբ»

Փետրվար 24,2016 18:01

Այս պահին Արաբկիրի եւ Քանաքեռ- Զեյթունի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Գեւորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը:

Քիչ առաջ դատարանից դուրս եկած քաղբանտարկյալի փաստաբան Տիգրան Հայրապետյանը դատարանի մոտ հավաքվածներին ներկայացրեց, որ քննությունը դեռ չի ավարտվել, դատարանը գնացել է խորհրդակցության: Նա արդեն դատարանին ներկայացրել է որոշ հարցեր, որոնց պատասխանները չի ստացել: Նշեց, որ իրենց համար տարօրինակ է այն հանգամանքը, թե ինչու է կալանքի հարցը քննվում Արաբկիրի եւ Քանաքեռ Զեյթունի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, երբ ենթադրյալ հանցագործությունը տեղի է ունեցել Կենտրոն վարչական շրջանում, ինչպես նաեւ՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունն է քննվել Կենտրոն վարչական շրջանի դատարանում: «Հիմա երբ Կենտրոն վարչական շրջանն է քննել կալանքի հարցը, անտրամաբանական է. թե ինչո՞ւ է Արաբկիրի վարչական շրջանում քննվում կալանքը երկարաձգելու միջնորդությունը»,- ասաց պարոն Հայրապետյանը:

Akcia_5 Akcia_4 Akcia_3 Akcia_1 Akcia_6

Նա նշեց, որ ինքը դատարանին հարց է ուղղել, թե հարյուրավոր դատական գործերից քանիսի դեպքում է քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը դատարանը մերժել: Այս հարցի պատասխանը, ըստ փաստաբանի, դատարանը եւս չուներ:

«Հարց եղավ նաեւ, ինչու՞ է գործը դռնփակ քննվում»,- ասաց պարոն Հայրապետյանը՝ նշելով, որ առաջին ատյանի դատարանի դեպքում դատարանը պարտավոր է հիմնավորել, թե ինչու է գործը դռնփակ քննվում:

«Մենք մտածում ենք, որ նախագահող դատավորը որեւէ վերաբերմունք ունի քննչական մարմնի նկատմամբ, և, հետևաբար այդ վերաբերմունքը ազդել է դատավորի միջնորդությունը վարույթ ընդունելու եւ գործը քննելու համար: Մենք հայտնել ենք ինքնաբացարկի միջնորդությունը: Հիմա դատարանը դա է քննում»,- ասաց պարոն Հայրապետյանը:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29