Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բանտախցում Վարդգես Գասպարիի վրա լցնում են սառը ջուր եւ ծեծում են». Զարուհի Փոստանջյան (Տեսանյութ)

Փետրվար 24,2016 17:53

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի զեկույցից հատված կարդաց, որտեղ նշված էին կաշառքի այն սակագները, որոնք գործում են առաջին ատյանի դատարանից մինչեւ Վերաքննիչ:

Նրա խոսքերով՝ այսպիսի դատարաններ ունենալով՝ ցանկացած դատավորի կարող են քաղաքացիները դիմել պիտակով եւ գնահատական տալ դատավորին. «ՀՀ ազնիվ, պարկեշտ եւ լավագույն քաղաքացիներից մեկը մեղադրվում է, թե իբր վիրավորել է դատավորին»:

Զարուհի Փոստանջյանը նկատի ուներ Վարդգես Գասպարիին. «Նրան այսօր տեղափոխել են հոգեբուժարան, նրա նկատմամբ փորձել են ապօրինի անցկացնել փորձաքննություն, որը տեղի չի ունեցել փաստաբանների միջամտության հետեւանքով, եւ նրան նորից տեղափոխել են բանտախուց: Փաստաբանները հայտարարել են, որ Գասպարիի նկատմամբ բանտախցում տեղի է ունենում խոշտանգում՝ նրա վրա են լցնում սառը ջուր եւ ծեծում են»:

Զարուհի Փոստանջյանը կառավարության անդամներին ասաց, որ ոչ մեկը երաշխավորված չէ այսպիսի վարքագծից. «Ես ձեզ հորդորում եմ, որ գնաք կալանավայր, տեսնեք ինչ է կատարվում այնտեղ եւ գործուն միջոցներ ձեռնարկեք, որպեսզի անհապաղ Վարդգես Գասպարիին ազատ արձակեն»:

Արդարադատության նախարար Արփինե Հովհանիսյանը պատասխանեց. «Վարդգես Գասպարին Նուբարաշեն ՔԿՀ ընդունվել է փետրվարի 19-ին եւ մինչեւ փետրվարի 22-ը պահվել է կարանտինային խցում, դրանից հետո տեղափոխվել է կալանավորված անձանց համար նախատեսված խուց, ինչպես պետք է լիներ: Նա պառկել է գետնին եւ խցակիցների հետ հարաբերություններում որոշակի հարաբերություն է առաջացել, նա տեղափոխվել է առանձին խուց: Քննիչի որոշմամբ է եղել նրա նկատմամբ հոգեբուժական փորձաքննություն անցկացնելը, այն իրականացնելուց հետո նա կրկին պետք է վերադառնա ՔԿՀ, որտեղ պահվել է: Այն տեղեկատվությունը, որին ես տիրապետում եմ, այն է, որ Վարդգես Գասպարին իր առողջական վիճակի հետ կապված որեւէ պահանջ չի ներկայացրել: Բժիշկները նրան մոտեցել են եւ հարցրել՝ խնդիր ունի՞, թե՞ ոչ: Նա ասել էր, որ չունի, խցակիցներն ունեն խնդիրներ: Նա որեւէ բողոք չի ներկայացրել»:

Ինչ վերաբերում է Գասպարիին խոշտանգելուն՝ Արփինե Հովհաննիսյանը հերքեց, ասաց, որ նման տեղեկություն չունի, կփորձի պարզել ամեն ինչ: Նա հորդորեց խոշտանգում տերմինի հետ զգույշ լինել»:

Զարուհի Փոստանջյանը վստահեցրեց, որ Գասպարին բանավոր հայտարարել է, որ իր վրա սառը ջուր են լցրել ու ծեծել: Նա հորդորեց նախարարին հիմք ընդունել այս հայտարարությունը՝ որպես խոշտանգման դեպք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    վայ անգութ, անզգամ մարդիկ…
    գոնէ գա՛ղջ ջուր լեցնէին

    անշուշտ հասկցաք որ չեմ հաւատում այսպիսի աժան յայտարարութիւնների, մինբչեւ որ տարրականօրէն չփաստվին.

    որեւէ բանտարկեալ կարող է պատմել ինչ որ կարող էք երեւակայել.
    փաստաբանները պարզապէս կրնում են ինչ որ ինք պատմում է,
    իսկ Տիկին Փոստանջյանն ալ կրկնում է ինչ որ անոր փաստաբանները ասում են որ բանտարկեալը պատմում է…

    եւ ասիկա տեղեկութի՞ւն եղաւ…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29