Շուտով կներկայացվի ռեժիսոր Արտակ Ավդալյանի «Արարատ-Ուրարտու թագավորություն» փաստագրական ֆիլմը, որը Վանի թագավորության (Ուրարտու) պատմությունն է ներկայացնում: Այս մասին Aravot.am-ին հայտնեց ֆիլմի հեղինակ, պատմաբան Արտակ Մովսիսյանը:
«Աշխատանքների մեծ մասն արված է: Նկարահանումները տեղի են ունեցել Արեւմտյան Հայաստանում, նաեւ այստեղ, Իրանում: Ֆիլմը ներկայացնում է Ուրարտուն` որպես քաղաքակրթական ֆենոմեն եւ հայոց պատմության կարեւոր բաղկացուցիչ: Այն նաեւ որպես վիդեոձեռնարկ կծառայի ուսումնական հաստատությունների համար»:
Նկատառմանը, որ ըստ որոշ հեղինակների` Ուրարտուն անգամ գոյություն չի ունեցել, Արտակ Մովսիսյանն այսպես արձագանքեց. «Մենք կներկայացնենք փաստերը, դիտողն ինքը կեզրակացնի: Փաստերը շատ են` առատ, հարուստ նյութ ունենք: Ուրարտուի գոյությունը ժխտելու խնդիրն ավելի շատ քաղաքական պատճառներ ունի, քան գիտական»:
Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ ավելի վաղ նկարահանվել են «Տիգրան Մեծ», «Նեմրութ», «Ժայռապատկերներից այբուբեն», «Հռոմից հին մայրաքաղաքը», «Պատմության կեղծարարները» հանրամատչելի ֆիլմերը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարը` Արտակ Մովսիսյանի «ֆեյսբուքյան» էջից: