Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԲ–ը արդյունավետ է համարում մինչև օրս կատարված աշխատանքը: Միաժամանակ ցանկանում է ստանալ հավաստիացումներ

Փետրվար 24,2016 17:43

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը ս/թ փետրվարի 24-ին ընդունել է Համաշխարհային Բանկի (ՀԲ) պատվիրակությանը՝ ՀԲ տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Մերսի Տեմբոնի, ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլի, ՀԲ ծրագրերի ավագ պատասխանատու Ալեքսանդր Հովհաննիսյանի մասնակցությամբ:

ՀԲ պատվիրակության այցի նպատակն է ՋՏՊԿ-ի հետ քննարկել  ընթացքի մեջ  գտնվող ծրագրերի հետ կապված խնդիրները, ինչպես նաև ակնկալել հայկական կողմի  առաջարկություններն  ու  ծրագրային մոտեցումները՝ ՀԲ-ի հետ առաջիկայում համագործակցելու վերաբերյալ: Ներկայումս  ՀԲ ներդրմամբ իրականացվում է «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագիրը»: Ծրագիրն ունի   3 խոշոր բաղադրիչներ.

1.     Ջրհան կայանների հեռացնող ջրանցքների վերականգնում,

2.    Անցում մեխանիկական ոռոգումից ինքնահոս ոռոգման,

3.    Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցում:

ՀԲ–ը արդյունավետ է համարում մինչև օրս կատարված աշխատանքը: Միաժամանակ ցանկանում է ստանալ հավաստիացումներ, որ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի վերաբերյալ նույնպես կոմիտեն և ոռոգման ԾԻԳ ՊՀ-ը  ազգաբնակչության հետ կկատարեն բավարար աշխատանք՝ կողմերի միջև վերջնական համաձայնություն ձեռք բերելու նպատակով:

Կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը ՀԲ-ի ծրագրերը գնահատեց ոռոգման համակարգի ուղղությամբ երկրի կողմից որդեգրած ռազմավարության շրջանակներում, կարևորեց ներդրումները թե սոցիալական և թե ֆինանսական կայունության առումով: Որպես լավագույն օրինակ կողմերը վկայակոչեցին Մեղրու տարածաշրջանում իրականացված ինքնահոս համակարգի կառուցման աշխատանքները, որի շնորհիվ 18 պոմպակայաններից 15-ը հանվել են շահագործումից՝ մեխանիկական ջրամատակարարումը փոխարինելով ինքնահոս համակարգով:

Կողմերը անդրադարձան նաև եռակողմ՝ ՋՏՊԿ-ՀԲ-Եվրասիական Զարգացման Բանկ համագործակցությանը:

Կոմիտեի նախագահն իր հերթին ևս մեկ անգամ կարևորեց երկրում միասնական, իր բոլոր բաղադրիչներով՝  մակերևութային ջրերով, ջրամբարներով, խորքային հորերով, հեռացնող ջրանցքներով, ներքին ցանցերով փոխկապակցված և փոխլրացվող ոռոգման համակարգ ունենալու անհրաժեշտությունը:

ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29