Խաժակ Աղաբեկյանը երեք ամիս փորձաշրջանով կնշանակվի բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության փետրվարի 25-ի նիստի օրակարգից:
Նիստում հարցը վարչապետին կներկայացնի բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: Խաժակ Աղաբեկյանը նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար էր:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ