Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Մարտի 1-ի միտինգին ձեզ ինչքան վատ բառ ասեմ՝ ես ճիշտ կլինեմ, չէ՞» (Տեսանյութ)

Փետրվար 24,2016 17:22

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը առնվազն 5 հարց է ուզում տալ կառավարությանը:

Այդ մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նա ասաց, որ եթե հնարավորություն ունենար՝ Երվանդ Զախարյանին կհարցներ՝ ինքը խոսում է վարկի մասին, ՀԷՑ-ը լրիվ ուրիշ բան է ասում, ո՞նց է այդպես. «Գյուղատնտեսության նախարարին կհարցնեի՝ օգոստոսից մարդիկ խաղողը հանձնել են, մարտ ամիսն է, ինչի՞ փողերը չեք տալիս, մարդիկ վարկերը չեն կարողանում փակել, խաղողագործությունը չշարունակելու վտանգի տակ է կանգնած: Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին կհարցնեի՝ էդ ո՞նց ա լինում, որ կիրակի օրով գաղտագողի հուշարձանները քանդում են ու իրար վրա են գցում՝ քաղաքապետարանը մշակույթի նախարարության վրա, մշակույթը՝ քաղաքաշինության, չե՞ք տեսնում ինչ է կատարվում:

Բայց հարց կտամ ամենաակտուալ խնդրի հետ կապված՝ Մարտի 1-ի: Ի՞նչ փոխհատուցում է արվել զոհերի իրավահաջորդների համար եւ ի՞նչ պատիժ է տրվել հանցագործների համար: Մարտի 1-ի տուժածների բողոքը Եվրոդատարանում հասել է կոմունիկացիաների փուլ: Սա նշանակում է, որ ՄԻԵԴ-ը ՀՀ-ին ուղարկել է հարցեր, 8 տարի է անցել դեպքերից, ՀՀ իշխանությունը Եվրոդատարանից ժամկետ է խնդրել՝ այդ հարցերին պատասխանելու համար՝ դեկտեմբերից հարցրել են, ժամկետը ձգել են մինչեւ մարտը: Քանի՞ տարի է պետք, որ անընդհատ ձգում եք»:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ արտգործնախարարը դահլիճում չէ, վարչապետը ժամանակին հանձնարարել էր արտգործնախարարին, որպեսզի ձեր հարցերին գրավոր պատասխաներ:

Արամ Մանուկյանը վստահեցրեց, որ նախարարից պատասխան չի ստացել եւ փնթի վերաբերմունք որակեց կառավարության գործելակերպը. «Պատասխան չկա, ՄԻԵԴ-ից ադեկվատ պատասխան սպասեք: Այն հարցերը, որ դահլիճում չի լուծվում, հրապարակ է գնում: Հիմա ես Մարտի 1-ի միտինգին ձեզ ինչքան վատ բառ ասեմ, որ արհամարհում եք ՄԻԵԴ-ի պատասխանները՝ ես ճիշտ կլինեմ, չէ՞: Եթե ժամանակին ճիշտ պատասխաններ տայիք, ես այստեղ սենց մեծ-մեծ չէի խոսի»:

Դավիթ Հարությունյանն էլ պատասխանեց. «Անկախ նրանից մենք ինչ կպատասխանենք, դուք միտինգին ձեր հայտարարությունները անելու էիք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29