Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կառավարությունը հիմի էլ կփոխհատուցի ՀԷՑ-ին ջրօգտագործողների ունեցած միլիոնների հասնող պարտքերը

Փետրվար 24,2016 17:18

Ջրօգտագործողների ընկերությունների ֆինանսական ճեղքվածքը մարելու նպատակով կառավարությունը 799 միլիոն դրամ կհատկացնի: Ջրօգտագործողների ընկերությունները պարտք են «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին (ՀԷՑ)՝ սպառած էլեկտրաէներգիայի դիմաց:

Գումարը կհատկացվի 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված «Ոռոգման ծառայություններ մատուցող ընկերություններին ֆինանսական աջակցության տրամադրում» ծրագրով սահմանված գումարից: Ինչպես տեղեկանում ենք կառավարության` վաղվա` փետրվարի 25-ի նիստի օրակարգից, ջրօգտագործողների ընկերությունների անունից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը կառավարությունը կվճարի 609,209.73 հազ. դրամ՝ օգտագործած էլեկտրաէներգիայի դիմաց առաջա­ցած պարտավորությունները մարելու նպատակով: Ջրօգտագործողների ընկերությունների փոխարեն եւ նրանց անունից «Սեւան-Հրազդանյան-ջրառ» եւ «Ախուրյան-Արաքս-ջրառ» փակ բաժնետիրական ընկերություններին կվճարի 1,447,700.0 հազ. դրամ՝ ոռոգման ջրի դիմաց առաջացած պարտավորությունները մարելու նպատակով:

Կառավարությունն իր այդ որոշումը պատճառաբանում է, որ ջրօգտագործողների ընկերություններին ՀՀ պետական բյուջեով հատկացվող սուբսիդիաները հիմնականում տրվում են վերջիններիս ընթացիկ գործունեությունը ժամանակին եւ պատշաճ կազմակերպելու, ինչպես նաեւ ֆինանսական ճեղքվածքները մարելու նպատակով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29