Ստվարաթղթե տանկով ԱԱԾ շենքի դարպասներին հարվածելու գործը կուղարկվի դատարան: Գործով նախաքննությունն արդեն ավարտվել է։ «Ըստ ոստիկանության եւ ԱԱԾ-ի՝ ես անպատժելիության մթնոլորտ եմ ստեղծել եւ հասարակական կարգն եմ կոպիտ խախտել, իսկ ԱԱԾ աշխատակիցների մոտ վախի մթնոլորտ եմ առաջացրել»,- «Ա1+»-ին ասաց Արտակ Գեւորգյանը:
«Հակահարված» արտ խմբի անդամը մեղադրվում է դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելու մեջ: Արտակ Գեւորգյանը դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը իր սարքած ստվարաթղթե կանաչ տանկով ակցիա էր արել քաղաքում՝ հայտնելով իր դժգոհությունը Սահմանադրական հանրաքվեի հետ կապված։
Եթե խուլիգանության մեղադրանքը հաստատվի, Արտակը կարող է պատժվել ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը վեց ամիս, կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ էլ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում