Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կենտրոնում կրկին տարածքներ կիրացնեն` Երեւանի պատմաճարտարապետական միջավայրը վերականգնելու նպատակո՞վ

Փետրվար 24,2016 18:12

Երեւանի քաղաքապետարանը Երեւան քաղաքի գլխավոր պողոտայի Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու եւ Արամի փողոցներով պարփակված տարածքները հանուն գերակա շահի կիրացնի` հիմք ընդունելով Երեւան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա առաջացած քաղաքի զարգացման հեռանկարները եւ Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի գոտեւորման նախագիծը:

Թե քանի ընտանիք ու քաղաքացի կրկին կտուժի կառուցապատողների գործողություններից, արդյոք պատշաճ կփոխհատուցվեն ու այս քաղաքացիներն էլ չեն համալրի իրացման գոտու մյուս բնակիչների շարքերը, որոնք գրեթե ամեն հինգշաբթի, կառավարության նիստի օրերին բողոքի ակցիաներ են անում` կառավարությունից պահանջելով փոխհատուցում, կանդրադառնանք առաջիկայում:

Փետրվարի 25-ին կայանալիք կառավարության նիստում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչապետին նշյալ տարածքների իրացումը կպատճառաբանի

հին Երեւանի պատմաճարտարապետական միջավայրը վերականգնելու հանգամանքով: Ըստ Տարոն Մարգարյանի «Երեւանի կենտրոնից կվերանա կիսախարխուլ, ոչ սեյսմակայուն, տարերայնորեն տեղակայված եւ հիմնականում վթարային բնակելի ֆոնդը, որի փոխարեն հնարավոր կլինի տարածքում, հին Երեւանի պատմաճարտարապետական միջավայրը»:

Ըստ որոշման նախագծի, որը կներկայացվի նիստում քաղաքապետն ասում է. «Համաձայն Երեւան քաղաքի գլխավոր հատակագծի եւ Կենտրոն վարչական շրջանի համաձայնեցված գոտեւորման նախագծի` սույն որոշման 1-ին կետում նշված տարածքները կհանդիսանան ճարտարապետական մեկ համալիր` պահպանելով տեղում գոյություն ունեցող պատմամշակութային հուշարձանները՝ առավել բարենպաստ պայմաններ ստեղծելով իրենց բնույթին համապատասխան` ժամանակակից օգտագործման համար, ինչպես նաեւ սույն որոշման 1-ին կետում նշված տարածքներում առկա բնակարանային ֆոնդի փոխարեն կանոնավոր կառուցապատմամբ, կորցված ու քանդված պատմության եւ մշակույթի հուշարձանների տեղափոխման եղանակով տարածքում քաղաքաշինական գեղագիտական միջավայրի ստեղծում, ինչպես նաեւ կառուցվող նոր փողոցը կդառնա այլընտրանքային երթեւեկության ճանապարհ, կառուցվող ստորգետնյա ավտոկայանատեղերը հնարավորություն կընձեռեն նվազեցնելու Երեւան քաղաքի կենտրոնում փողոցների ծանրաբեռնվածությունը»

Տարոն Մարգարյանը վարչապետին նաեւ կպատմի, որ իրացման ենթակա տարածքներում անհնար է ապահովել բնականոն երթեւեկություն, ջրամատակարարում, ջրահեռացում եւ քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող այլ պայմաններ, որոնք նախատեսված են Երեւան քաղաքի գլխավոր հատակագծով:

Սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2017 թվականի մարտի 1-ն է:

Նշենք, որ վերջին շրջանում հենց պատմամշակութային շենքերի քանդելու հետ կապված հասարակությունն իր վրդովմունքն է արտահայտում: Թե ինչպես է պահպանվում հին Երեւանի պատմաճարտարապետական միջավայրը կարդացեք այստեղ` 1. , 2. , 3

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29