Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չեխիայի հետ ռազմական տեխնիկա կարտադրենք

Փետրվար 24,2016 16:29

Ռազմական նշանակության արտադրանք մատակարարելու, նորոգելու արդիականացնելու, շահագործման եւ տեխնիկական սպասարկում իրականացնելու, ռազմական նշանակության թույլատրված արտադրատեսակների արտադրություն կազմակերպելու նպատակով Հայաստանի եւ Չեխիայի կառավարությունները կհամագործակցեն:

Այս մասին տեղեկանում ենք կառավարության հինգշաբթի օրվա նիստի օրակարգից: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանին կհայտնի, որ կողմերը ռազմատեխնիկական համագործակցության նպատակով հայկական եւ չեխական ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հաստատությունների միջեւ պայմանագրեր կկնքեն: Նախատեսվում է նաեւ մասնագետների եւ տեխնիկական անձնակազմի` ուսումնական հաստատություններում վերապատրաստում`հաշվի առնելով կողմերի պահանջարկները եւ հնարավորությունները:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29