Լրահոս
Օրվա լրահոսը

Ատոմակայանի «ԶԻԼ»-ը , «ԿԱՄԱԶ»-ն ու «Գազ»-ը կտան արտակարգ իրավիճակներին

Փետրվար 24,2016 15:15

Վաղը կառավարությունը կնվազեցնի Հայկական ատոմային էլեկտրակայանի կանոնադրական կապիտալը` ատոմակայանի գույքն օտարելու միջոցով:

Կառավարության նիստում ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանին կհայտնի, որ ատոմակայանի սեփականությունը հանդիսացող 6 միլիոն 749,9 հազար դրամ արժողությամբ «ԶԻԼ», «ԿԱՄԱԶ» ու «Գազ» տրանսպորտային միջոցները կտրամադրվի ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությանը (ՏԿԱԻՆ):

Երեք ավտոմեքենաներն իրեն տրամադրելու խնդրանքով Երվանդ Զախարյանին է դիմել ՏԿԱԻՆ-ը` պատճառաբանելով, որ դրանք վերանորոգվելուց եւ կահավորվելուց

հետո կարող են օգտագործվել մարզերում ստեղծվող հրշեջ հենակետերում՝ հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Գույքի դիմաց կվճարի ՀՀ կառավարությունը եւ այդ չափով կնվազեցվի ատոմակայանի կանոնադրական կապիտալում պետական բաժնեմասը:

Այս մասին տեղեկանում ենք կառավարության փետրվարի 25-ի նիստի օրակարգից:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29