«Բուկինիստ» հրատարակչության տնօրեն Խաչիկ Վարդանյանն Aravot.am-ին հայտնեց, որ այս տարի իրենց լույս ընծայած մանկական գրքերի ցանկը կհամալրվի եւս 20-25 գրքով: Մասնավորապես, փոքրիկ ընթերցողների սեղանին կդրվի երկու հանրագիտարան՝ «Տիեզերք»-ը եւ «Դինոզավրերը»: «100 հարց» շարքից եւս 6 գիրք լույս կտեսնի. «Այդ շարքից կհրատարակվի «100 փաստ Հայաստանի մասին» գիրքը՝ նախատեսված կրտսեր եւ միջին տարիքի դպրոցականների համար: Հեղինակը պատմաբան Արտակ Մովսիսյանն է: Գիրքը հագեցած է լինելու եռաչափ նկարներով»,-տեղեկացրեց Խաչիկ Վարդանյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղի էր ունեցել «Բուկինիստ»-ի հրատարակած «Գիտելիքների հանրագիտական»-ի շնորհանդեսը: Ըստ «Արմենպրես»-ի` Հայաստանի ամենապահանջված գրքերը ներկայացնող «Երեւանյան բեսթսելեր» հատուկ նախագծի «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխության` տարվա մանկական գրքերի հրատարակիչ է ճանաչվել «Բուկինիստ»-ը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ