Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էլեկտրաէներգիան օգոստոսի 1-ից կէժանանա՞. a1plus.am

Փետրվար 24,2016 13:25

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանություն տվեց «Հայաստանի ատոմային էլեկտրակայան»-ի 1,5 միլիարդ դրամ ծավալով ներդրումային ծրագրին, որով պատրաստվում են բարձրացնել ատոմակայանի անվտանգությունը և իրականացնել այլ աշխատանքներ:

ՀԾԿՀ նախագահի տեղակալ Շիրազ Կիրակոսյանն էլ «Ա1+»-ի հարցին ի պատասխան չբացառեց, որ 1,5 միլիարդ դրամի ատոմակայանի այս պարտքը կարող է հետագայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հիմք հանդիսանալ:

Սույն թվականի հուլիսի 31-ին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հետևանքով Հայաստանի բնակչությունն ամբողջապես կփակի ՀԷՑ-ի կուտակած 24 միլիարդ դրամ պարտքը: Իսկ ինչ է սպասվում դրանից հետո, արդյոք դա հիմք չէ՞, որ էլեկտրաէներգիայի սակագինը կրկին նվազի: Պարոն Կիրակոսյանը նշեց, որ սակագնի ձևավորումը պայմանավորված չէ միայն այդ հանգամանքով , սակայն նման զարգացումը չբացառեց՝ խոստանալով, որ այդ մասին կխոսեն ապրիլին:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29