Ամառային 31-րդ օլիմպիական խաղերի մայրաքաղաքում այսօր ավարտվող ջրացատկի Աշխարհի գավաթի խաղարկությունում օգոստոսին Ռիո դե Ժանեյրո մեկնելու ուղեգրի համար տղամարդկանց 10 մետր աշտարակացատկորդներից պահանջվում էր տեղ զբաղեցնել 18 լավագույնների մեջ: Սակայն Հայաստանի երկու ներկայացուցիչներին դա անել չհաջողվեց: Որակավորման փուլում Վլադիմիր Հարությունյանը զբաղեցրեց 27-րդ, իսկ Լեւ Սարգսյանը՝ 31-րդ հորիզոնականը:
Աշխարհի գավաթի այս խաղարկությունը Ռիոյի օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճելու վերջին հնարավորությունն էր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ globaltimes.cn-ի