Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է ավերել Հայաստանի տնտեսական դաշտը՝ Բագրատյանը մեղադրում է Այվազյանին, Այվազյանը՝ Բագրատյանին (Տեսանյութ)

Փետրվար 24,2016 13:07

«Պարոն Այվազյան, դուք արդեն լրիվ ավերում եք տնտեսական դաշտը, դուք՝ անձամբ»,- այսօր ԱԺ-ում իր ելույթում դիմելով ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին՝ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Ի պատասխան՝ Վարդան Այվազյանն էլ իր ելույթում հակադարձեց. «Սելը ճռռալու տեղը սելվորն է ճռռում: Լավ ա, էլի, դուք լինեք վարչապետ՝ ես տնտեսական դաշտը ավերե՞մ: Հետաքրքիր ա, էլի»: Նա մեղադրեց Հրանտ Բագրատյանին՝ «կամերաներ սիրելու» մեջ:

Հիշեցնենք, որ պարոն Բագրատյանն ու Այվազյանը Պետտուրքի մասին կառավարության նախագծի քննարկման ժամանակ վիճել էին: Նա քննադատեց Այվազյանին, որ օրենքի մասին զեկուցում է, փոխանակ ԵՏՄ պայմանագրի այդ կետը հստակ կցի նախագծին, որով պարտավորվել ենք պետտուրք սահմանել՝ գոռում է. «Գոռալով եք հարց լուծում: Ինչի՞ պատշաճ չի մատուցված նախագիծը, ինչի՞ եք ինձ էլ դիտողություն անում, տիկի՛ն Նաղդալյան՝ տեղից խոսելու համար: Բա ես իրավունք չունե՞մ տեսնել այն կետը, որով դուք սա մտցնում եք»:

Ըստ Բագրատյանի, հիմա նախագիծ են բերել ուզում են լիցենզավորել մի բան, որը դադարել է լիցենզավորվել 1989-ի Ռիժկովի որոշումից հետո. «Մի ասեք՝ կտանք, էլի, 1000 դրամ է եղածը: Հարցը դա չի: Ինչի՞ չեք կցել օրենքի հիմնավորումը նախագծին, ո՞ւմ վրա եք մուննաթ գալիս»:

Հերմինե Նաղդալյանն էլ պատասխանեց, որ չի ընդունում որեւէ մեկի գոռալով խոսելը: Նա խորհուրդ տվեց Տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստերին մասնակցել եւ այս բոլոր հարցերը քննարկել այնտեղ՝ մինչ լիագումար նիստ հասնելը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29