Լրահոս
Օրվա լրահոսը

«Քո մոտ վարձով չեմ աշխատում, վրես գոռում ես». Բագրատյանն ու Այվազյանը վիճեցին ԱԺ-ում

Փետրվար 24,2016 12:55

Կառավարությունը «Պետտուրքի մասին» օրենքում նոր լրացում է անում՝ ԵՏՄ շրջանակներում արտաքին առեւտրի ոլորտում սահմանափակումների ենթակա ապրանքներ երրորդ երկրներից ներմուծման եւ երրորդ երկրներ արտահանման համար՝ սահմանելով բազային տուրքի չափով պետտուրք, որը համարժեք է 1000 դրամի: Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը վստահեցրեց, որ դա բխում է ԵՏՄ-ի հետ մեր պայմանագրային պարտավորություններից:

Այս նախագծի քննարկման ժամանակ ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը վեճի բռնվեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հետ: Վերջինս հարցրեց՝ խնդրում եմ նշեք ԵՏՄ-ի պայմանագրի, համաձայնագրի այն կետը, որի համապատասխան մենք պարտավորված ենք այլ երկրների հետ առեւտուր անելիս լիցենզիա տրամադրել:

Վարդան Այվազյանը պատասխանեց. «Հիմնական փաստաթուղթն է, որը վավերացրել ենք ԱԺ-ում՝ առեւտրի միասնական կանոններ: Ընդմիջմանը ազատը ժամանակ կունենաք՝ կգաք, ձեզ ցույց կտամ: Արտահանման հետ կապված ասում ա՝ եթե լիցենզիա չունես՝ պետք է լիցենզավորել: Բա ո՞նց էիք մտածում, այսինքն, ինքը որեւէ պայման չպիտի՞ դնի իմ առաջ: Միասնական մեկ տարածքում իրավունք ունես ապրանքների ազատ տեղաշարժի իրավունք, դրա համար խաղի կանոններ է սահմանում»:

Հրանտ Բագրատյանը կոշտ արձագանքեց. «Առաջարկում եմ երկար-բարակ չասեք, հարց եմ տալիս՝ հարցիս պատասխանե՛ք՝ ո՞ր պայմանագրի ո՞ր կետն է, վե՛րջ»:

Այվազյանը պատասխանեց՝ «Ընդմիջման ժամանակ կբերեմ ձեզ կետն էլ պայմանագիրն էլ, այ քեզ բա՜ն, որ մի կետը, որ մի պայմանագիրը…»:

Հրանտ Բագրատյանը տեղից ռեպլիկներ արեց: Այվազյանի խոսքերով՝ «Լիցենզավորումը պահանջ ա: Մենք որ վավերացրեցինք ԵՏՄ պայմանագիրը, դա պահանջ ա»: Բագրատյանը տեղից բղավում էր՝ բեր ինձ էդ կետը ցույց տուր:

«Պարոն Բագրատյան, ընդմիջմանը ինչքան թուղթ կուզես՝ կբերեմ»: Բագրատյանը բղավում էր՝ Այվազյանը  նեղվեց. «Քո մոտ էլ վարձով չեմ աշխատում վրես գոռում ես, իյա՛»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29