Լրահոս
Օրվա լրահոսը

«Տենց ա՝ քվեարկեք, Մուշն ու Վանն էլ միացրեք Հայաստանին, թող պրծնի գնա, էլի». Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Փետրվար 24,2016 12:37

Այսօր ԱԺ նիստի սկզբում քվեարկության դրվեց երեկ քննարկված «Պետտուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է օբսիդիանի հանքերի շահագործման լիցենզիայի պետտուրքը 10 մլն դրամից դարձնել 100 հազար դրամ:

Այդ նախագծի վերաբերյալ մի շարք առաջարկներ էր ներկայացրել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ ընդհուպ հորդորելով ռոյալթիով հաշվել արտոնագրի վճարը, ոչ թե ֆիքսված գնով:

Այսօր մինչ քվեարկությունը Հրանտ Բագրատյանը բորբոքվեց. «Ես ուզում եմ հարցնել՝ ի՞նչ իրավունքով եք սա քվեարկության դնում, սա տուրքի մասին չի: Սա տուրք չի: Երեկ ասում էինք, սկզբունքային բաներ էինք ասում: Էհ տենց ա՝ տենց ա, քվեարկեք, Մուշն ու Վանն էլ միացրեք Հայաստանին, թող պրծնի գնա, էլի: Քվեարկեք»,- ասաց Բագրատյանն ու հուսահատ թափահարեց ձեռքը:

ԱԺ տնտեսական մրցակցության հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը պատասխանեց՝ օրենքը տուրքի մասին ա, դա պետք է դրվի քվեարկության:

Նախագիծն ընդունվեց 79 կողմ, դեմ 11, ձեռնպահ 15 ձայների հարաբերակցությամբ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29