Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյան. «Եղած ուժերի միջոցով էլ կարող ենք «վերահսկել» ընդդիմադիր դաշտը». «Հայոց աշխարհ»

Փետրվար 24,2016 12:28

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ

 -Նախագահի հայտարարությունը, թե որեւէ մեկի տեղը երաշխավորված չէ ապագա խորհրդարանում, ինչպես նաեւ երիտասարդ կադրերին առաջ քաշելու միտումը, առիթ դարձան՝ վերստին շրջանառության մեջ դնելու այն թեզը, թե ՀՀԿ-ում որոշել են ազատվել «հնաբնակներից» եւ իշխանությունը փոխանցել «երիտասարդական թեւին»։

-Քաղաքական ուժը, որտեղ չկա առողջ սերնդափոխություն, չկան տարբեր մտածելակերպ ունեցող, տարբեր սերունդների պատկանող գործիչներ, հեռանկար չունի՝ նրա կյանքը կարճ է։ Մեզ պետք են ե՛ւ երիտասարդ կադրեր, ե՛ւ իմաստուն, փորձառու գործիչներ, այդ թվում՝ նաեւ գործադիրում աշխատանքի փորձառություն ունեցող պրոֆեսիոնալներ, եւ մենք այդ սերնդափոխությանը գնում ենք շատ ներդաշնակ, առանց ցնցումների, հեղափոխական դրսեւորումների, որ կասկածներ առաջացնեն հին եւ նոր հանրապետականների միջեւ «հակասությունների» մասին։ Հավատացնում եմ՝ ՀՀԿ-ում նման խնդիր գոյություն չունի։

Ինչ վերաբերում է նախագահի հայտարարությանը, մենք ընդունել ենք այնպիսի Սահմանադրություն, որից բխելու է նաեւ Ընտրական օրենսգիրքը, եւ բոլորը պետք է զգոն լինեն՝ հասկանալով, որ թիմային պայքարից դուրս մնացած որեւէ մեկի տեղը չի կարող երաշխավորված լինել իշխանության մեջ։ Սա շատ ճիշտ մոտեցում է։

Ո՞վ ասաց, թե Վահրամ Բաղդասարյանը միշտ պետք է լինի պատգամավոր, ո՞ւմ կենսագրականում կամ ո՞ւմ ճակատին է գրված, որ նա միշտ պիտի լինի կառավարության մեջ կամ խորհրդարանում, կամ որտե՞ղ է ամրագրված, որ Հանրապետականը միշտ պետք է լինի իշխանության ղեկին։ Որեւէ բան երաշխավորված չէ՝ ամեն ինչ կախված է քաղաքական զարգացումներից։

 -Քաղաքական շրջանակներում քննարկվող թեզերից մեկն էլ այն է, թե ՀՀԿ-ն իր համար վերահսկելի ընդդիմություն է նախապատրաստում՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի եւ Էդմոն Մարուքյանի շուրջ ձեւավորված քաղաքական նորագոյացությունների։ Այս մասին ի՞նչ կասեք։

-Որպես ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ինչու չէ՝ խմբակցության ղեկավար, պատասխանատվությամբ հայտարարում եմ. մենք դրա կարիքը չունենք։ Մենք համագործակցության կարիք ունենք՝ մեր ինչի՞ն է պետք նոր «ընդդիմություն» ստեղծել, եթե ցանկության դեպքում եղած ուժերի միջոցով էլ կարող ենք «վերահսկել» ընդդիմադիր դաշտը, այդ թվում՝ նաեւ 10-15 տարեկան կուսակցություններին։

Կարծում եմ, այդ տեսակետը դնելով շրջանառության մեջ՝ ոչ թե մեզ են փորձում վիրավորել, այլ ուզում են էս գլխից մրոտել նորաստեղծ կուսակցություններին՝ ներկայացնելով որպես իշխանության դրածոներ։ Կամ, ինչպես իրենք են սիրում ասել՝ իշխանության կողմից ներդրված ականներ։ Դա լիովին տեղավորվում է իրար սեւացնելու, իրար ոտք գցելու «հին հայկական» քաղաքական մշակույթի շրջանակներում։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29