Ընդդիմությունը պառակտված չէ։ Այսինքն՝ այնպես չէ, որ քաղաքական դաշտում մի 10-15 ընդդիմադիր ուժեր կան, որոնք միմյանց հետ չեն համագործակցում։ Հայաստանում չկա՞ն 10-15 ընդդիմադիր ուժեր։ Կան մի քանի պրոյեկտներ, որոնց իշխանությունները մի կերպ կցել-կցմցել են ու գործուղել ընդդիմադիր դաշտ հենց նրա համար, որ պառակտեն այդ դաշտը, հետեւաբար՝ նրանց դեպքում միավորվելու մասին խոսելը տխմարության է, դրանք ստեղծվել են հենց նրա համար, որ չմիավորվեն։
Կա նաեւ բզկտված ու թուլացած «Ժառանգություն», կա «Նոր Հայաստան» միավորում, որը դասական իմաստով կուսակցություն չէ, եւ կան տարբեր ժամանակներում ՀԱԿ-ից պոկվածներ, որոնց դեպքում նույնպես միավորվելու մասին խոսելն ավելորդ է՝ եթե միավորվող լինեին՝ էլ ինչո՞ւ էին պոկվում։ Տեսականորեն այդ բեկորներն, իհարկե, մինչեւ ընտրությունները կարող են հզորանալ, բայց եկեք անկեղծ լինենք՝ այսօրվա դրությամբ դրանցից որեւէ մեկն իրենից լուրջ քաղաքական ուժ չի ներկայացնում։ Այսինքն՝ միավորվելու «մատերիալ» չկա, միավորվելու համար նախ պիտի այդ միավորները լինեն։ Կա ՀԱԿ, եւ կան բազմաթիվ կառույցներ, որոնց հիմնական «թրենդը» ՀԱԿ-ի հետ չհամագործակցելն է։ Ընդ որում՝ այդ կառույցները նույնիսկ միմյանց հետ միավորվել չեն կարող, որովհետեւ նրանց մեջ էլ մրցակցություն կա (թե որն է ավելի լավ «չհամագործակցում» Կոնգրեսի հետ):
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում