Նորանշանակ ՄԻՊ Արման Թաթոյանը չի հետաքրքրվել՝ ինչ պատճառով նախորդ պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարական տվեց:
«Անիմաստ եմ համարում այդ հարցերը, որովհետեւ նախ ես չեմ հասցեատերը, երկրորդն էլ՝ նոր եմ ստանձնել լիազորություններս, պետք է ամբողջ ծավալով իրականացնեմ, այդ պատճառով արդյունավետության վրա առանձնապես ազդեցություն չի ունենա, եթե ես իմ գործը թողնեմ: Բարդությունները միշտ հասկանալի են, բայց կարեւոր է՝ հիմա ռեալ արդյունավետ աշխատանք կատարել ու արդյունքներ ապահովել»,- պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ ասաց ՄԻՊ-ը:
Մեր հարցին՝ Ձեզ չե՞ն կաշկանդի գնահատականները, թե Հայաստանում ՄԻՊ-ը պաշտպան չէ, այլ կիսապաշտպան, ասաց. «Խնդրում եմ՝ այդ արտահայտությունը մի արեք, դա պաշտպանի դիրքերից չի բխում ու հեղինակությանն էլ չի օգնում: Ես համաձայն չեմ նման արտահայտությունների հետ, մարդու իրավունքների նախորդ ու բոլոր պաշտպանները կատարել են իրենց պարտականությունները, լիազորություններն առանձնահատուկ են բնույթով, բայց դրանք հաղթահարելի են»:
Հարցին, թե աշխատակազմում փոփոխություններ կանե՞ք, ասաց՝ կա ձեւավորված աշխատակազմ, մենք աշխատելու ենք միասին:
Կարդացեք նաև
Ե՞րբ է այցելելու Վարդգես Գասպարիին ու Գեւորգ Սաֆարյանին, ասաց՝ դեռ առաջին օրն է. «Ամեն ինչ շատ արագ կկազմակերպվի, բայց ինձ ժամանակ է պետք»:
Մանրամասներն՝ ավելի ուշ տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ