Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Մհեր Սեդրակյանը լրագրողներին անվանել «նախիր», վիրավորել. «Ժողովուրդ»

Փետրվար 24,2016 11:39

«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչո՞ւ է նա լրագրողներին անվանել «նախիր», վիրավորել:

– Պարոն Սեդրակյան, ինչո՞ւ եք Ազգային ժողովում լրագրողներին վիրավորել. հրապարակումներ եղան, որ նրանց «նախիր» եք ասել։

– Նախիր ասվածը մի պատմություն է եղել ինձ հետ կապված։ Մի քանի տարի առաջ պարարվեստի ուսումնարանը պետական քննություններ էր հանձնում, մեզ մոտիկ երեխա կար, մենք գնացել էինք օպերա։ Դուրս գալուց շատ էինք, ես, մի 10-12 հոգի հետս, ու մեկը խմած գոռաց՝ պահ–պահ, էս ում նախիրն է։ Բնական է՝ վիրավորվեցինք, այդ ժամանակ միլիցիան կանգնած էր, ու այդ մարդը մոտեցավ միլիցիային։ Ես նստեցի մեքենան, եկա, կանգնեցի իրենց մոտ, մեքենայի պատուհանը իջեցրեցի ու ասացի, որ հարգելով մեր ոստիկաններին՝ ես ոչ մի բան քեզ չեմ ասում, բայց եթե իրենք այստեղ չլինեին, ապա կբացատրեի՝ նախիրը որն է, դու ով ես։ Դրանից հետո, երբ տեսա ամբոխը, իմ ընկերներին պատմեցի այդ դեպքը, որ օպերայից դուրս գալուց մեկը քեֆը լավ գոռաց. «էս ում նախիրն է, էս ում նախիրն է»։

Այս ընկերը երեւի լսել է ինչ-որ մի բան, հետեւներիցս եկել է, այսպես ասած՝ գյոզ է դրել ու նախիր բառը այդտեղից վերցրել է։ Դա չի վերաբերվել ոչ մի լրագրողի։ Մի պահ չհիշեցի, թե ինչ նախիրի մասին է խոսքը, հետո հիշեցի, որ պատմություն էի պատմում, ես պատմում էի իմ ընկերներին։ Ու այդ պատմությունս դարձրեցին, այսպես ասած, կաշա, վերագրեցին իրենց։ Ախր, ես ունեմ լավ լրագրող ընկերներ, ես չեմ կարող ընդհանուր ասել։ Որ տեսա աժիոտաժը, ընդամենը այդ դեպքը պատմեցի իմ ընկերներին։ Երևի, իրենց պետք էր, որ իրենց վրա վերագրեին, մի քիչ էլ, երևի, պատվեր կար։

Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29