Փետրվարի 14-ին Դիլիջանում կայացած ՏԻՄ ընտրություններից մեկ շաբաթ անց՝ փետրվարի 21-ին Դիլիջանի նախկին քաղաքապետ Ժորա Սահաբալյանը մասնակցել է «Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադիր համագումարին: Hartak.am-ին տված հարցազրույցում Ժ. Սահաբալյանն ասել է. « Հայկական վերածննդի գաղափարը, ըստ իս, պետք է առողջացնի մեր հասարակությունը, վերականգնի կորցված արժեքները, կոռուպցիան ետին պլան պետք է մղվի: 150-ից ավել կազմակերպությունների մի տեղ հավաքվելը, մի գաղափարի ծառայելը չի կարող արդյունքին միտված չլինել: Թերևս դա էր պատճառը, որ ես առանց երկմտելու անդամակցեցի Հայկական վերածննդին»:
1946թ. ծնված Ժորա Սահաբալյանը Դիլիջանի քաղաքապետն է եղել 2002-2005թթ.: Այդ ժամանակ նա անդամակցել է ՀՀԿ-ին: 2012թ. Դիլիջանի քաղաքապետի ընտրություններում նա առաջադրվել է ԲՀԿ-ի կողմից՝ որպես այդ կուսակցության անդամ: 2016թ. փետրվարի 14-ի ընտրություններում քաղաքապետի թեկնածու Ժ. Սահաբալյանը հանդես է եկել որպես անկուսակցական:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարը՝ հartak.am-ի