Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը բացահայտել է, թե որն է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների գլխավոր ինտրիգը:
– Անդրադառնանք ՀՅԴ-ին, որը առաջիկա օրերին ՀՀԿ-ի հետ համագործակցության հուշագիր կստորագրի։ Ի՞նչ է սպասվում ՀՅԴ-ին այս համագործակցության արդյունքում։
– Ձեզ չի՞ հետաքրքրում, թե ինչու են Հանրապետականները գնում կոալիցիայի ՀՅԴ-ի հետ։ Մի քանի պատասխան կա։ Սկսած նրանից, որ Դաշնակցությունը արտաքին դաշտում՝ Արեւմտյան երկրներում, ԱՍՆ-ում եւ Ֆրանսիայում ունի կարեւոր դերակատարություն։ Եվ ՀՀԿ-ն ավելի ճիշտ է համարում Դաշնակցությանը ունենալ որպես դաշնակից, քան որպես ախոյան, առավել եւս, որ ՀՀԿ-ն շատ մեծ գին չի վճարելու դրա համար։ Ընդամենը 2 մարզպետ, 2 նախարար եւ մի քանի փոխնախարար՝ դա ՀՀԿ-ի վրա շատ չի անդրադառնալու, բայց կարող է ավելացնել ներքաղաքական աջակցությունը երկրի ներսում։ Իսկ թե ինչ է ստանալու Դաշնակցությունը կամ ինչ է սպասվում…
Հասկանալի է, որ այս պահին, երբ երկրում կա խորը հասարակական- քաղաքական անբավարարվածություն, ՀՀԿ-ի հետ համագործակցող որեւէ քաղաքական ուժ կկորցնի էլեկտորատի զգալի մասի աջակցությունը։ Մյուս կողմից, սակայն, պաշտոններ ստանալով՝ նա հնարավորություն կստանա օգտագործել ադմինիստրատիվ ռեսուրսը, որը հնարավորություն կտա խորհրդարանական ընտրություններում ոչ միայն անցնել 5-7 տոկոսանոց արգելքը, այլեւ ունենալ ավելին։ Դաշնակցությունը ռացիոնալ քաղաքական ուժ է, եւ եթե գնում է այդ քայլին, ուրեմն հաշվարկ արել է եւ գիտի, որ շահելու է։ Ադմինիստրատիվ ռեսուրսը ամեն դեպքում ավելի էֆեկտիվ կլինի։
Կարդացեք նաև
– Խոսենք նաեւ ՕԵԿ-ի մասին։ Այդ կուսակցությունը օրերս հիմնադրեց «Հայկական վերածնունդ» քաղաքական միավորումը։ Սրանով կարծում եք մեծանալո՞ւ է Արթուր Բաղդասարյանի դերը եւ սպասելիքները 2017-ից։
– ՕԵԿ-ը կամ «Հայկական վերածնունդը» շարունակելու է «սպոյլեր» (ձայներ փախցնող- խմբ.) քաղաքական ուժ լինել։ Կարծում եմ, Հանրապետականի կողմից ընտրություններին ընդառաջ որոշ չափով հնարավորություն կստանա նաեւ գործել ինֆորմացիոն, քարոզչական դաշտում։ Նպատակը բոլորին հասկանալի է. փորձել ինչ-որ ձեւով վերցնել ընդդիմադիր դաշտի ձայների քանակը։ Այսինքն (չէի ասի կեղծ ընդդիմություն) կփորձի դժվարացնել ընդդիմության գործունեությունը։ Ամեն ինչ ավելի քան հասկանալի է։
Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում