Երեկ զրուցեցինք Վարդգես Գասպարիի պաշտպաններից Դավիթ Գյուրջյանի հետ։
– Պարոն Գյուրջյան, Դատական տեղեկատվական համակարգում արդեն հրապարակվել է դատարանի որոշումը, Դուք ստացե՞լ եք այն եւ ծանոթացե՞լ եք որոշմանը։
– Երեք օր անց ենք ստացել դատարանի որոշումը՝ երեկ (նախօրեին), ծանոթացել ենք եւ, ինչպես եւ սպասվում էր, որպես կալանավորման հիմք նշված է Գասպարիի չներկայանալը դատական նիստերին։ Դրա հետ կապված, մենք նույնիսկ չունենալով մեր ձեռքի տակ որոշումը, դիրքորոշում հայտնել ենք։ Մեր ենթադրությունը ճիշտ էր փաստորեն, եւ դատարանը իր այդ որոշումը հիմնավորել է բացառապես նրանով, որ Գասպարին չի ներկայացել դատական նիստերին։
– Գասպարին մի բանի անգամ բերման է ենթարկել դատարան, վերջին անգամ նույնիսկ գործի էր դրվել շտապօգնոթյան մեքենան։
Կարդացեք նաև
– Այո, դատարանը ի նկատի ունի, որ Գասպարին կամովին չի ներկայացել։ Մենք էլ ենք դա ասում՝ 8 նիստի անձը կամովին չի ներկայանում եւ նրանցից 4-ին բերման են ենթարկում՝ այս միջոցով ապահովում են անձի ներկայությունը։ Այսինքն՝ հիմա՞ ծագեց անհրաժեշտությունը Գասպարիի նկատմամբ խափանման միջոց կիրառելուն եւ ո՞րն էր նպատակը։ Խափանման միջոց, որ կիրառում եք, ինչ-որ բան փոխվո՞ւմ է, թե՞ ոչ. որեւէ բան չի փոխվում՝ բերման էին ենթարկում տնից, հիմա բերման են ենթարկելու կալանավայրից, սա է միակ տարբերությունը եւ անձին ազատությունից զրկել այս նպատակով՝ անհեթեթություն է։ Գասպարիին մեղադրանք է առաջադրվել այն հոդվածով, որի առավելագույն պատիժը 2-3 ամիս է։ Կալանավորումը կիրառվել է դեռեւս անժամկետ եւ այստեղ իրավիճակ է ստեղծվում, որ փաստացի շատ նվազ հանրային վտանգավորություն ունեցող արարքի համար, որի համար ընդամենը երեք ամիս ազատազրկում է նախատեսված, մարդու հանդեպ դատաքննության ընթացքում կիրառում են խափանման միջոց՝ նույն կալանավորման տեսքով։
– Իսկ Գասպարին նույնպե՞ս ստացել է դատարանի որոշումը։
– Ոչ, Գասպարին չի ստացել, ընդ որում, իրեն անհապաղ պետք է տրամադրվեր այդ որոշումը, ինչպես նաեւ ինքը պետք է ներկա լիներ իր հանդեպ քննվող կալանքի նիստն, ինչը նույնպես չի ապահովվել, դրանք խախտումներ են, որի մասին մենք արդեն նշել ենք։
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում