Լրահոս
Օրվա լրահոսը

Տարածաշրջանի խնդիրները ռազմական լուծում չունեն. Ռուհանի

Փետրվար 24,2016 10:42

Տարածաշրջանում խնդիրները լուծելու միակ ճանապարհը քաղաքական ուղին է, և այդ հարցերի լուծումը ռազմական ճանապարհով հեռանկար չունի: Այս մասին, ինչպես հաղորդում է Trend-ը, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին Թեհրանում Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո:

«Մենք պայմանավորվել ենք համագործակցել երկու անվտանգության և տարածաշրջանում հայտնի իրադարձությունների վերաբերյալ հետախուզական տեղեկատվության փոխանակման, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում: Մենք կարծիքներ ենք փոխանակել տարածաշրջանում կատարվող հայտնի իրադարձությունների, ինչպես նաև սիրիական հարցի վերաբերյալ, ինչպես նաև պայմանավորվել ենք պարբերաբար համապատասխան կառուցողական խորհրդակցություններ անցկացնել այդ հարցերի շուրջ»,- ասել է Ռուհանին:

Նրա խոսքով՝ բացի երկկողմ հարաբերություններից՝ քննարկվել են նաև եռակողմ ձևաչափով համագործակցության հարցեր՝ Իրան-Թուրքմենստան-Ադրբեջան, Իրան-Ադրբեջան-Ռուսաստան, Իրան-Ադրբեջան-Վրաստան և Իրան-Ադրբեջան-Թուրքիա:

«Սա մեր 5-րդ հանդիպումն է վերջին 2,5 տարում: Շատ գոհացուցիչ է, որ մեր յուրաքանչյուր հանդիպում ծառայում է երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը: Ուրախալի է նաև այն հանգամանքը, որ մեր հանդիպումները ծառայում են երկու բարեկամական և եղբայրական երկրների՝ Իրանի և Ադրբեջանի և նրանց ժողովուրդներին շահերին»,- ասել է Ռուհանին:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29