Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հասարակության ծակված փրկօղակը. «Ժամանակ»

Փետրվար 24,2016 10:25

Խորհրդարանական մեծամասնությունը երեկ ընտրեց Հայաստանում մարդու իրավունքների նոր Պաշտպանի: Հայաստանում ՄԻ չորորդ Պաշտպանը ՀՀԿ առաջադրած թեկնածու Արման Թաթոյանն է: Թեև Հայաստանն արդեն ունի նոր ՄԻՊ, այնուհանդերձ պետության և հասարակության համար ամենակարևոր հարցը այդպես էլ մնում է բաց, և այն կապված է ոչ թե նոր, այլ հին ՄԻՊ-ի հետ: Դա նրա հրաժարականի պատճառների հարցն է: Եվ սա վերաբերում է ոչ միայն ՄԻ Պաշտպանին: Սա վերաբերում է ընդհանրապես ցանկացած հանրային և պետական պաշտոնի, որը պահվում է, այսպես ասած, հարկատուների հաշվին:

Եթե այդ պաշտոններում կարող են լինել հրաժարականներ, որոնք հասարակության համար լիարժեք և սպառիչ կերպով բացատրված, փաստարկված, պարզաբանված չեն, որոնց վերաբերյալ հարցերը սպառված չեն, ապա հազիվ թե հրաժարական տված պաշտոնյայի փոխարեն որևէ նորի նշանակումը էապես ծառայի հասարակության շահերին: Ու սա արդեն կախված չէ անձերից, այլ կախված է իրականությունից, համակարգային իրողություններից:

Ահա այս տեսանկյունից է, որ Հայաստանում ներկայումս ավելի կարևոր է այն, թե ինչու է հեռացել նախկին պաշտոնյան, որպեսզի նոր դրանից հետո միայն կարևոր դառնա այն, թե ինչպես և ով է հայտնվում նրա փոխարեն: Առավել ևս, որ Հայաստանը այս տեսանկյունից ունի 1998-ի դառը փորձը, երբ հանրապետության նախագահը թողեց իր պաշտոնը՝ այդպես էլ որևէ սպառիչ և հանգամանալից պարզաբանում և բացատրություն չտալով հասարակությանը: Առավել ևս, որ այդ հասարակությունը, պաշտոնական տվյալներով, իր ձայնն էր տվել այդ նախագահին:

Այդ օրինակը հստակ ցույց տվեց, որ երբ պահպանվում է համակարգային այդ խնդիրը, ապա հետագա զարգացումները հանրային արդյունավետության, պետական արդյունավետության տեսանկյունից դառնում են ավելի վտանգավոր, ոչ թե ավելի արդյունավետ:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29