ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ճանապարհաշինարարների կատարած լայնածավալ աշխատանքների արդյունքում փետրվարի 24-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը բացվել է, սակայն Մարտունու կողմից մերկասառույց է:
Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղում է թույլ ձյուն:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն