Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նոր մեդիա հարթակ աշխարհի հայերի համար և՝ մասնակցությամբ

Փետրվար 24,2016 15:00

Ստեղծվում է «The Armenians /«Հայեր» մեդիանախագիծը

Webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսության հիմնադիր Արայիկ Մանուկյանն իր համախոհների հետ՝ առաջին անգամ Հայաստանում հանրային դրամահավաքով (crowdfunding) նախաձեռնում է «The Armenians» / «Հայեր» հանրային-բանավիճային-տեղեկատվական համահայկական մեդիատարածքի ստեղծումը, որի հիմանական առաքելությունը լինելու է ազգային սնապարծության մերժմամբ, ինքնաճանաչողությամբ, արժեքային որոշակի համակարգերի դավանելով երկախոսությունը աշխարհի հայերի միջև:

«Առավոտի» հետ զրույցում պարոն Մանուկյանը հայտնեց, որ գաղափարի վերաբերյալ տեւական՝շուրջ մեկ տարի, քննարկումներ ու զրույցներ են ունեցել տարբեր ոլորտների պրոֆեսիոնալների հետ՝ ժուռնալիստներ,  գիտնականներ, ճարտարագետներ, նկարիչներ, երաժիշտներ, ճարտարապետներ, գրողներ և այլն, և հանգել են նախաձեռնությունը հանրայնացնելու ու մեկնարկելու փուլին:

«Շատ հայտնի մարդիկ կան, նաև աշխարհահռչակ մարդիկ, որոնց հետ երկար քննարկել ենք այս գաղափարը: Հիմա անուններ չեմ տա: Այդ մարդիկ ավելի ուշ  իրենց մասին կբարձրաձայնեն, երբ կհայտարարեն, որ միանում են նախագծին, աջակցում են և մասնակցում հանրային դրամահավաքին:

Մենք ստեղծելու ենք տեխնոլոգիական ժամանակակից ծրագրավորմամբ նոր, բազմաֆունկցիոնալ մուլտիմեդիա կայք-համակարգ՝ իր բազմաշերտ բլոգային հարթակներով, որը դառնալու է հանրային-բանավիճային-տեղեկատվական համահայկական մեդիատարածք:

Ինչու՞ հանրային դրամահավաքի միջոցով: Նախ, որովհետև հանրային դրամահավաքի գաղափարը նոր բան չէ, և աշխարհում վաղուց արդեն այս մոդելով շատ լուրջ նախագծեր են ստեղծվում ու զարգանում: Անգամ Ռուսաստանում այսօր շատ լուրջ և ազդեցիկ մեդիաներ կան, որոնք ստեղծվել են և շարունակում են աշխատել հանրային դրամահավաքով: Այս մոդելը՝ հատկապես  մեդիայի պարագայում, ազատ և անկաշկանդ գործունեության բացառիկ երաշխիք է:

Երկրորդը, որ նման մոդուլների ստեղծումը նախնական միջոցների այլ դոնորների՝ պետության, իշխող վերնախավի, առեւտրային շրջանակների առաջնահերթություններում չէ, և մենք պետք է ստեղծենք հանրային դրամահավաքի մշակույթը նաև մեդիայի ասպարեզում:

Եվ երրորդը, որ պրոֆեսիոնալ շատ ժուռնալիստներ հայկական մեդիայում ծավալում են պրոֆեսիոնալ ժուռնալիստական աշխատանք, սակայն  դրա համար նրանց կամ չեն վարձատրում կամ վարձատրում են նվազագույնը՝ որը սազական չէ նրանց պրոֆեսիոնալիզմին:

«The Armenians» / «Հայեր» համահայկական մեդիատարածքում աշխատելու են պրոֆեսիոնալ ժուռնալիստներ, որոնց ստեղծած որակյալ արտադրանքի, բովանդակության համար հասարակությունը կարող է մասհանում անել»,-նշեց մեր զրուցակիցը:

«Ի՞նչ է իրենից ներկայացնելու «The Armenians» / «Հայեր» համահայկական մեդիատարածքը: Մենք կարծես թե արդեն հանգել ենք նրան, որ ամենակարեւորը միտքն է: Միտքն է, որ կառավարում է աշխարհը, հասարակությունները, բազմաթիվ պրոցեսներ: Այսօր Հայաստանում մտքի դրսևորման լուրջ ճգնաժամ կա, եւ պատճառը բոլորովին այն չէ, որ միտք չկա, պարզապես չկան ուղեղակենտրոն հարթակներ, այդ միտքը կենտրոնացած չէ մեկ տեղում, մեկ կենտրոնում, մեկ հարթակում, որը կարող է դառնալ շտեմարան, որից կարելի է օգտվել, որը կարող է լուրջ և գործուն ազդեցություն թողնել հասարակական, տնտեսական, մշակութային եւ այլ  պրոցեսների վրա:

Ի վերջո, ֆոկուսացված մտքի հետ ստիպված կլինեն հաշվի նստել: Երբ այդ միտքը կենտրոնացած չէ մեկ տեղում, որպեսզի ազդեցություն թողնի, առաջացած բացերն անմիջապես լցվում են կպչուն միջակություններով:

Վերջին շրջանում, օրինակ, ակտիվ քննարկումներ են լինում քանդվող հին Երևանի հետ կապված, եւ անմիջապես ի հայտ են գալիս  միջակություններ, որոնք դրսևորում են իրենց «սարայ»-ակենտրոն մտածողությունը: Կարող է չէ՞ տպավորություն ստեղծվել, որ հենց դա՛ է միտքը, որովհետև միջակությունները կպչուն են, անընդհատ հայտնվում են էկրաններին, մամուլի սրահներում, մեդիայում:

Մինչդեռ դրան հակակշիռ լուրջ միտք կա: Օրինակ Երեւանից գնացած եւ ԱՄՆ-ում աշխատող երիտասարդ մի ճարտարապետ վերջերս հրաշալի հարցազրույց էր տվել հայկական լրատվամիջոցներից մեկին ու ցույց տվել, որ այսօր աշխարհում կան հինը պահպանելու և նորը կառուցելու շատ լուրջ այլընտրանքներ, քան քանդելն է: Նա նաև խոսում էր ճարտարապետական այսօրվա խնդիրների, լուծումների, մոտեցումների մասին, ներկայացնում իր աշխատանքները Միացյալ Նահանգներում, որտեղ  ճանաչում եւ ընդունելություն ունի, ու տեսնում ենք, որ ուրիշ միտք կա աշխարհում եւ այդ մտքի տերը հայ է: Այդ միտքն այսօր նաև Հայաստանում կա»,- փաստում է Արայիկ Մանուկյանը:

Նա նաև հայ դիզայներ Վահան Խաչատրյանի օրինակն է բերում, որի էսքիզներով մեծ հավաքածու է ստեղծվել, եւ աշխարհահռչակ «VOGUE» ամսագիրն իր  ցուցակում ներառել է նաեւ նրա անունը: Ընդ որում, նոր հավաքածուն ստեղծելիս Վահանը ոգեշնչվել է իր պապիկի՝ Սուրեն Ստեփանյանի կտավներից:

«Սրանք  գործեր են՝  հայ մարդու ձեռքով արված, որոնց մասին ամբողջ աշխարհն է խոսում, իսկ մենք այստեղ գավառական բաներ ենք անում: Իսկ այսպիսի միտք ունեցող թե երաժիշտներ կան աշխարհում՝ Նարեկ Հախնազարյանն, օրինակ շատ հայտնիներից, թե նկարիչներ կան, թե վերլուծաբաններ, թե տնտեսագետներ, թե խոհարարներ և այլն: Նրանք շատ են: Այսպիսի օրինակները շատ-շատ են:

Հայաստանում էլ, բոլոր ոլորտներում՝ սկսած ճարտարագիտությունից վերջացրած խոհարարությամբ, ունենք մարդիկ, փայլուն երիտասարդներ, որոնք շատ լուրջ միտք ունեն, լուրջ ասելիք ունեն, մասնագիտական ու պրոֆեսիոնալ լուրջ մոտեցումներ ունեն, բայց չունեն այդ ասելիքը հանրությանը հասցնելու պրոֆեսիոնալ հնարավորություն: Կամ պետք է սպասեն, թե որ մեդիան կգտնի իրենց և հարցազրույց կանի, իսկ այսօր մեդիայի համար դա, շատ ժամանակ, ցավոք, ռեյթինգային չէ, կամ պետք է մնան կողմնակի դիտորդի դերում, որը չեն ցանկանում: Փողոցներում էլ ելույթներ ունենալու ու «հեղափոխություններ» անելու տեսակ չեն:

Շատ ժամանակ այդ տեսակ մարդկանց ասելիքը կորչում է ֆեյսբուքներում, կորչում բազմաթիվ ֆեյսբուքագիտունների դատողությունների մեջ, որն էլ, ի վերջո բերում է նրան, որ այդ մարդիկ այդ տարածքին էլ են հրաժեշտ տալիս:

«The Armenians /«Հայեր» համահայկական մեդիահարթակը պրոֆեսիոնալ մտքի տարածությունն է դառնալու:

Նման տարածությունների, հարթակների գոյության պարագայում մտավոր շերտն այլևս չի սպասի, թե ով կգտնի իրեն, որպեսզի հարցնի իր տեսակետը, կարծիքը, կամ կասկածելի որակի մի նյութ պատրաստի, այլ կարող է իր նախաձեռնությամբ արտահայտվել իր մասնագիտական շերտում քննարկվող գաղափարի շուրջ, ներկայացնել իր կարծիքը տեսակետը, իր աշխատանքները:

Այդտեղ է կայանալու այն քննարկումը, որը կենտրոնացնելու է հայի միտքը, մասնագիտական համայնքների պրոֆեսիոնալ միտքը, որն ապրում է Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս: Սրանով մենք արժևորում ենք մի քանի հասկացություն. մասնագիտական, պրոֆեսիոնալ համայնքներ, մարդկային ուղեղի գնահատում՝ որպես արժեք, կապիտալ, մտքի արտահայտման դրսևորման միջավայր, հոգեբանության ձևավորում, որ միտքը կարող է հաղթել:

Այսպիսի մոդելների բազմաթիվ մեդիա օրինակներ կան, բայց ավելի մատչելիության համար բերեմ ռուսական «Սնոբ» մեդիա հարթակի օրինակը: Սա  հարթակ է աշխարհում ապրող բոլոր այն մարդկանց համար, որոնք մտածում են ռուսերեն: Այդտեղ ծավալվում է թե բարձր պրոֆեսիոնալ լրագրողական աշխատանք, թե բազմաշերտ բլոգային հարթակներում կենտրոնանում է մասնագիտական համայնքների միտքը:

Ցանկացած պրոֆեսիոնալ մարդ, որը համապատասխանում է «Սնոբի» կողմից դրված որոշակի չափորոշիչներին, կարող է գրանցվել ու դառնալ պրոֆեսիոնալ, մասնագիտական այդ համայնքի անդամ և վարել պրոֆեսիոնալ խոսակցություն:

Եթե, օրինակ ձեզ հետաքրքրում է մշակույթը կամ ճարտարապետությունը կամ քաղաքականությունը, տնտեսությունը, «Սնոբում» կարող եք գտնել այդ ոլորտների վերաբերյալ հարյուրավոր մարդկանց պրոֆեսիոնալ լուրջ տեսակետներ, կարծիքներ, կարդալ շատ հետաքրքրական քննարկումներ, որոնք այդ մեդիա հարթակից տարածվում են նաեւ ուրիշ մեդիաներում: «Սնոբը» շատ մեծ ցիտելիություն ունի ռուսական մեդիա միջավայրում: Նաև շատ մեծ ազդեցություն հասարակական և այլ պրոցեսների վրա: Սա բազմաթիվ օրինակներից մեկն է»,-շեշտում է Արայիկ Մանուկյանը:

«Համապատասխանելով որոշակի չափորոշիչների, գրանցվելով «The Armenians» / «Հայեր» համահայկական մեդիահարթակում և ունենալով սեփական բլոգային տարածքը՝ ցանկացած պրոֆեսիոնալ ազատ կլինի ներկայացնելու իր կարծիքները, տեսակետները, քննարկելու դրանք համայնքի մյուս անդամների հետ:

Բլոգները չեն լինի պարապ քննարկումների տեղ, որտեղ, եթե մեկը խոսում է ճարտարապետությունից, մյուսներն, օրինակ՝ երկիրը երկիր չլինելուց: Պրոֆեսիոնալ մոդերատորները վարելու են մասնագիտական քննարկումներ միայն: Ազատ և անկաշկանդ, բայց՝ պրոֆեսիոնալ: Բոլոր պրոֆեսիոնալ հայերը, որ թեև խոսում են տարբեր լեզուներով, ունեն հանրահայտության, տարիքային ամենատարբեր աստիճաններ, տարբեր փորձառություն իրենց պրոֆեսիոնալ գործունեության ոլորտներում, տարբեր մոտեցումների, կարծիքների, տեսակետների,  համոզմունքների կրողներ են, սակայն ապրում են հայի ինքնությամբ, լինելու են այս հարթակում:

Աշխատելու է նաև պրոֆեսիոնալ ժուռնալիստական թիմ, որը կներկայացնի  հայ քաղաքական, տնտեսական, մշակութային ժառանգությունը և այլ որակյալ բովանդակություն: Կլինեն ընթերցանության համար ինչպես  բաց, այնպես էլ փակ հրապարակումներ, որոնք չգրանցված անդամների համար կլինեն վճարովի:

Հեծանիվ չենք հորինում, սա աշխարհում վաղուց ընդունված մոդել է: Կայքն առնվազն եռալեզու կլինի, իսկ նախագծի անդամակցումը՝ մուտքավճարներով:

Նախնական հաշվարկով դա կարող է տարեկան մոտ 17$-ին համարժեք դրամ կազմել:

 Առաջին փուլի համար նախատեսում ենք հանրային դրամահավաքով կուտակել  4600 ԱՄՆ դոլար, որը կհատկացվի կայք-համակարգի ծրագրավորմանը, դիզայնին, հոսթինգ և ինտերնետային այլ ծառայությունների գնմանը, գործարկմանը: Արդեն ասվեց, որ այն լինելու է բազմաֆունկցիոնալ, մուլտիմեդիա համակարգ՝ ժամանակակից տեխնոլոգիաներով ծրագրված, բազմաշերտ բլոգային հարթակներով և այլն:

 Երկրորդ փուլում նախատեսում ենք 3500 ԱՄՆ դոլարին մոտ գումարի դրամահավաք, որպեսզի տրվի նաև ժուռնալիստական թիմի աշխատանքի մեկնարկը»,-հավելեց մեր զրուցակիցը:  

Նա համոզված է, որ երբ կա միտք, անպայման կլինի նաեւ դրա ֆինանսավորումը, իսկ մեդիահարթակի հետագա գործունեությունը նախաձեռնողները ապահովելու են նախագծի անդամակցության մուտքավճարներով, ժուռնալիստական որակյալ բովանդակության ընթերցանության   մասնակի վճարումով, (կառաջարկվեն տարբեր փաթեթներ՝ 5-ից մինչև 15$ սահմանում), գովազդային  մոդուլների վաճառքով, վճարովի միջոցառումների (հանդիպումներ, Մաստեր-կլասներ, փակ դիտումներ, ցուցահանդեսներ և այլն) կազմակերպմամբ, մարքետինգային այլ գործունեությամբ:

«Յուրաքանչյուր ոք կարող է փոխանցել այնքան, որքան կարող է իրեն թույլ տալ այս նպատակի համար: Մենք շնորհակալ կլինենք բոլորին անխտիր՝ անկախ փոխանցված գումարի չափից: Սա է հանրային դրամահավաքի փիլիսոփայությունը:

Դրամահավաքի բոլոր մասնակիցների անունները՝ իրենց թույլտվությամբ, տեղ կգտնեն ստեղծվող կայքում, նրանց համար կլինեն մարքետինգային բազմաթիվ արտոնություններ և այլն: Ամենա, ամենա կարևորը»,-ասում է մեր զրուցակիցը, «ապագային միտված այսօրվա ժամանակակից միտքը մեկտեղելն է: Հավատացեք, որ այսօր Հայաստանում, աշխարհում կան ճանաչված, կայացած հայեր, որոնց պրոֆեսիոնալ միտքն օգտագործում են շատ երկրներ, իսկ մենք նրանց տեղը չգիտենք: «Հայերը» նաեւ միմյանց ճանաչելու հարթակ է դառնալու»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Հ.Գ. «The Armenians» / «Հայեր» հանրային-բանավիճային-տեղեկատվական համահայկական մեդիատարածքի ստեղծման բոլոր մանրամասներին կարելի է ծանոթանալ նոր ստեղծված ֆեյսբուքյան էջում.

https://www.facebook.com/The-Armenians-%D5%80%D4%B1%D5%85%D4%B5%D5%90-164547160589453/?ref=bookmarks

ՀԱՎԵԼՅԱԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ

դիմել Արայիկ Մանուկյանին

[email protected]

https://www.facebook.com/arayik.manukyan.5

Հանրային դրամահավաքի համար Զարգացման Հայկական Բանկ ԲԲԸ-ում բացված են բանկային հաշիվներ նախագծի  ֆինանսական համակարգող

ԱՆԻ ՄԻԼՈՅԱՆԻ անվամբ:

 

ՀՀ դրամով փոխանցում կատարելու համար անհրաժեշտ տվյալներն են.

Ստացող` ՄԻԼՈՅԱՆ ԱՆԻ ԼԵՎՈՆԻ
Հաշիվ` 1810004369880400
Ստացողի բանկ` Զարգացման Հայկական Բանկ ԲԲԸ

Բանկ չգնալու և ժամանակ չկորցնելու համար կարելի է Հայաստանում օգտվել ArCa և iDram համակարգերից: Դրամահավաք կիրականացվի նաև հանրահայտ դրամահավաք կայքերի միջոցով:

 

Required bank details for transfers in USD

Untitled-1

! Beneficiary’s name, surname and account number must be mentioned in the payment order by all means

Ռուսական ռուբլով փոխանցում կատարելու համար անհրաժեշտ տվյալներն են.

Банк-корреспондент:        АО «АЛЬФА-БАНК»

                                г. Москва , Россия

                                               ИНН  7728168971

                                БИК  044525593,

 

                                к/с N   30101810200000000593в  ГУ БАНКА

                                               РОССИИ ПО ЦФО

 

                                               SWIFT: ALFARUMM

 

Банк получателя:                    АРМЯНСКИЙ БАНК РАЗВИТИЯ

                                               ИНН 00000826

                                г. Ереван , Армения

                      к/с N 30111810800000000217

 

Получатель:ANI MILOYAN          

Счет:    1810004369880158

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29