Քաղաքային իշխանությունները որոշել են երեւի գովազդային մեծադիր պաստառներով պահպանել հուշարձան շենքերը: Սախարովի հրապարակում հայտնի հրշեջների շենքը, որը հուշարձան շենք է, «Բիլայն»-ը գրեթե ամբողջությամբ գրավել է: Քանի օր է՝ այս պաստառն է «զարդարում» հուշարձանը:
Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են սկսել, պահանջում են հեռացնել պաստառը: Նրանք իրենց մտահոգությունն են հայտնել, որ շենքը վթարային է, եւ պաստառը հնարավորություն է տալիս քողարկել շենքի հնարավոր քանդման ապօրինի գործընթացը։
Այս նույն քաղաքացիները հույսները կտրել են իշխանություններից եւ որոշել են պայքարել նաեւ Պուշկին 4 հասցեի քանդման ենթակա հին շենքի գինու հին մառանների համար: Այս հասցեում են բնակվում տարեց ամուսիններ, որոնք մեր այցելության ժամանակ վստահեցրին, որ մառանը օրերս ինչ-որ մարդիկ են մտել ու քանդել:
Լուսանկարները՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
23.02.2016