Լրահոս
Օրվա լրահոսը

Երիկամները մաքրելու ընթացքում շատ չիր կերեք

Փետրվար 24,2016 11:00

Ըստ արեւելյան բժշկության` ձմռան շրջանը համարվում է միզուղիների մաքրման շրջան: Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել մեր օրգանիզմի հինգ կարեւոր օրգաններից` երիկամներին: Մաքրման ընթացքում անհրաժեշտ է շատ օգտագործել չրեղեն, այն  պարունակում է կալիում:

Բուժող բժշկի հետ խորհրդակցելով՝ կարող եք այդ օրգանները մաքրել բնական միջոցներով: Երիկամային եւ լեղապարկի քարերի դեմ խորհուրդ է տրվում օգտագործել հետեւյալ դեղամիջոցը. 1 բաժակ կանեփի սերմերը մսաղացով աղալ, խառնել 3 բաժակ հում կաթի հետ, եռացնել մարմանդ կրակի վրա, մինչեւ կմնա մեկ բաժակի չափ։ Տաք վիճակում քամել եւ խմել անոթի, օրը 1 բաժակ, 5 օր շարունակ։ 10 օր հետո կուրսը կրկնել։ Դեղամիջոցն օգտագործելու ընթացքում կծու ուտեստներ չընդունել։ Հնարավոր է, որ լյարդում ցավերը սրվեն, բայց պետք է դիմանալ։

Երիկամների մաքրման համար բուսաբույժները, բացի եգիպտացորենի մազիկների, մասուրի թուրմից, առաջարկում են հետեւյալ միջոցը. 20-25 գրամ բրգաձեւ սոճու յուղ, 50-ական գրամ սուսամբար, եղեսպակ, մեղվախոտ, հնդկացորեն, արեւքուրիկ։ Խոտաբույսերի այս փունջը մանրել թեյախոտի նման։ Շաբաթվա 6 օրն առաջարկվում է հումակերություն` գումարած խոտաբույսերով ու մեղրով թեյ։ 7-րդ օրը ուտելուց 30 րոպե առաջ պատրաստել խոտերից սարքած թուրմ, հովացնել, վրան ավելացնել 5 կաթիլ սոճայուղ, լավ խառնել եւ ձողիկով խմել (չփչացնելու համար ատամները)։ Սոճայուղով թուրմը ընդունել ուտելուց առաջ։ Տեւողությունը 5 օր է։ Մաքրման ընթացքում մեզը մգանում է, որի մեջ կարող են քարեր լինել։

Երիկամային քարերի դեմ օգտագործել հետեւյալ դեղամիջոցը. 15:15:15 գրամ լոբու պատիճները, հապալասի տերեւները, հազարատերեւուկի խոտը, 20:20 գրամ դաշտային ձիաձետն ու արեւքուրիկը խառնել իրար, 1 ճաշի գդալ զանգվածի վրա լցնել 1 բաժակ սառը ջուր, թրմել 6 ժամ։ Ապա 10 րոպե եփել մարմանդ կրակի վրա, քամել եւ օրվա ընթացքում խմել 3 անգամ՝ 60-ական միլիգրամ չափաբաժնով։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
23.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29