Սոֆիայում մեկնարկած բռնցքամարտի Ստրանջայի 67-րդ ավանդական մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը ռինգ մտած աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Անուշ Գրիգորյանը ուժերը չափեց Լոնդոնի օլիմպիական խաղերի եւ Բաքվի եվրոպական խաղերի չեմպիոն, անգլիացի Վիրջինիա Նիկոլա Ադամի հետ եւ մրցավարների միաձայն որոշմամբ՝ պարտվել:
ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ վաղը պայքարի մեջ են մտնելու 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56՝ Արամ Ավագյանը, 60՝ Սամվել Բարսեղյանը, 64՝ Հովհաննես Բաչկովը, 69՝ Արման Դարչինյաը եւ 75՝ Արման Հովիկյանը: Իսկ Արթուր Հովհաննիսյանը՝ 49 կգ եւ Նարեկ Մանասյանը՝ 91 կգ, ռինգ կմտնեն ¼ եզրափակչից՝ փետրվարի 25-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Անուշ Գրիգորյանի ՖԲ էջի