Լրահոս
Օրվա լրահոսը

Փոստանջյանն ԱԺ-ում դատարանների կաշառքի սակագներն է նշում՝ պաշտպանելով Գասպարիին (Տեսանյութ)

Փետրվար 23,2016 18:02

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցից հիշեցրեց այն հատվածը, թե որ ատյանի դատարանում ինչ չափի կաշառք են ուզում. «Դատական կաշառքի սակագները. Առաջին ատյանի դատարան՝ 500-10 հազար ԱՄՆ դոլար, Վերաքննիչ դատարանում՝ 2000-15 հազար ԱՄՆ դոլար, Վճռաբեկ դատարանում՝ 10-50 հազար ԱՄՆ դոլար»:

Նա կարդաց, թե ինչում են մեղադրում քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին. «Նա դատական նիստը նախագահող դատավոր Ռուզան Հակոբյանի հասցեին արտահայտվել է՝ ձեր նման անարժանապատիվ եւ անինքնասեր դատավորներն են, որ այսօր իրավիճակը հասցրել են այստեղ: Միայն այն, որ ՄԻԵԴ-ում ձեր վճիռներից 46-47-ը ճանաչվել է անվավեր, դա պետք է ձեզ մի քիչ հուզեր: Բայց քանի որ դուք անարժան եք եւ անինքնասեր, ձեր գործակալական լիազորություններն եք կատարում, դուք ստոր եւ անարժանապատիվ դատավորներ եք: Որպես գործակալներ՝ այս հանցավոր իշխանությունը պահում եք իրենց գործի վրա: Սա՛ է ասել Վարդգես Գասպարին եւ այս արտահայտության համար նրան մեղադրանք են առաջադրել եւ ապօրինի կալանավորել են, որ նման վարքագիծ ՀՀ քաղաքացին չկարողանա դրսեւորի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29