Իրանի և Ադրբեջանի երկաթուղիները իրար կմիանան 2016թ. ավարտին: Այս մասին, ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը, Թեհրանում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Ինչ վերաբերում է «Հյուսիս-Հարավ» միջանցքի և փոխադրման հարցերին, ապա Աստարա (Իրան) և Աստարա (Ադրբեջան) երկաթուղիների միացումը կարևոր իրադարձություն կդառնա մինչև տարեվերջ»,- ասել է Ռուհանին:
«Հյուսիս-Հարավ» երկաթուղին միացնում է Հյուսիսային Եվրոպան Հարավարևելյան Ասիայի հետ: Սկզբնապես նախատեսվում է «Հյուսիս-Հարավ» միջանցքով տեղափոխել տարեկան 6 մլն տոննա բեռ, իսկ հետագայում՝ 15-20 մլն տոննա:
Հիշեցնենք, այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով գտնվում է Թեհրանում:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ