ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին խոսեց քաղաքական դաշտի սերնդափոխության մասին. «Պոպուլիստների ժամանակն անցել է: Մեր նախկին պատգամավորներից մեկն ինձ անվանել էր՝ երիտասարդ եւ փոքր մարդ: Գիտեք, ժամանակին Դարեհ Մեծը, ով խաղալիք էր նվիրել Ալեքսանդր Մակեդոնացուն, որ խաղա, բայց մարդիկ մինչեւ այսօր հիշում են, թե ինչ եղավ Գավգամելայի ճակատամարտում տարիքով մեծ, փորձառու մեծն Դարեհի հետ: Հարգելիներս, երիտասարդ լինելը առավելություն է, թերություն չէ: Բոլորին մաղթում եմ խաղաղություն»:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց, որ սերունդների համերաշխությունը շատ կարեւոր է, եւ հետաքրքրվեց, թե այդ ո՞ր նախկին պատգամավորն է նրան անվանել երիտասարդ, փոքր մարդ:
Վահան Բաբայանը հորդորեց թերթ կարդալ՝ Շարմազանովն էլ ասաց, որ թերթ կարդալու ժամանակ չունի, պատմողները շատ են:
Հիշեցնենք, որ Վահան Բաբայանին երիտասարդ ու փոքր մարդ էր անվանել ԲՀԿ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը, երբ վերջինս նրան վիրավորել էր՝ անվանելով ուրվական քաղաքական գործիչ:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ