Լրահոս
Օրվա լրահոսը

Անաստասիա Գալուստյանն ու Միքայել Միքայելյանը Լիլեհամերում արդարացրին իրենց

Փետրվար 23,2016 17:52

Հայաստանի մարզական պատվիրակությունն այսօր լուսադեմին է վերադարձել Լիլեհամերում ավարտված 2-րդ պատանեկան ձմեռային օլիմպիական խաղերից:

Նորվեգիայում մեր երկու ներկայացուցիչները կատարեցին իրենց առջեւ դրված առաջադրանքը: Եթե մենասահորդուհի Անաստասիա Գալուստյանը արդեն ավանդույթ դարձած անարդար մրցավարության, իսկ ազատ ծրագրում՝ վատառողջության պատճառով եզրափակեց լավագույն տասնյակը, դահուկասահորդ Միքայել Միքայելյանը երեք տարբեր մեկնարկներ ունեցավ: Դահուկավազքի կրոսում Միքայելը հաղթահարեց որակավորման արգելքը, սակայն այնուհետեւ եզրափակիչ չմտավ, 1400 մետր արագավազքում եզրագիծը հատեց 35-րդը՝ չհաղթահարելով որակավորման փուլը, իսկ 10 կմ ազատ ոճում պայքարն ավարտեց 26-րդ հորիզոնականում:

mikayel

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը Երեւան վերադառնալուց հետո Aravot.am-ի հետ զրույցում գոհունակություն հայտնեց Միքայել Միքայելյանի մրցելույթներից: «Միքայելի մասնակցությունը նորմալ էր: Նախ, նա առաջին անգամ մասնակցելով դահուկավազքի կրոսին, որը նոր մրցաձեւ էր նրա համար, իսկ նորվեգացիների համար՝ ազգային, հաճելիորեն զարմացրեց: Նա իրենից առաջ թողեց միայն դահուկային գերպետությունների՝ Նորվեգիա, Ռուսաստան, Շվեյցարիա եւ այլն, որոնց մեջ կային այնպիսիք, որոնք երկու մարզիկով էին հանդես գալիս: Մյուս երկու մեկնարկներում էլ Միքայելն արեց առավելագույնը», – ասաց Գ.Սարգսյանը:

Հարցին, թե դահուկորդներն առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեն, գլխավոր քարտուղարը պատասխանեց. «Կարելի է ասել, որ Լիլեհամերով ձմեռային մրցաշրջանը եզրափակվեց: Սակայն դահուկորդները մոտ օրերս մարզումներ եւ հավաքներ կանցկացնեն Աշոցքում՝ արդեն նախապատրաստվելով ամառային մրցաշրջանին»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ armnoc.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29