Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակեց «Հայբիզնեսբանկից» կատարված առանձնապես խոշոր չափերի վերաբերյալ գործով վերջնական դատական ակտը:
Ըստ որի, Տիգրան Հովհաննիսյանը դատապարտվեց 6 տարի ազատազրկման, նրա պատժի կրման սկիզբը համարելով` 2013 թվականի հունիսի 25-ից: Էդիտա Ալիխանյանի նկատմամբ նշանակվեց պատիժ 2 տարի 2 ամիս 13 օր, քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառվեց եւ նրա նկատմամբ սահմանվեց փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով: Էդիտա Ալիխանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվեց, եւ նա դատական դահլիճից ազատ արձակվեց:
Գոհար Գաբրիելյանի նկատմամբ սահմանված պատիժը՝ 4 տարի ազատազրկումը, պայմանականորեն չկիրառվեց եւ սահմանվեց փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով: Կիրառելով համաներում՝ Գոհար Գաբրիելյանը ազատվեց պատժից:
Մնացական Սարգսյանի նկատմամբ որպես պատիժ նշանակվեց 5 տարի ժամկետով ազատազրկումը: Մառլեն Մուրադյանի նկատմամբ նշանակված պատիժը՝ 4 տարվա ազատազրկումը, չկիրառվեց, եւ սահմանվեց փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով: Կիրառելով համաներում՝ Մառլեն Մուրադյանը ազատվեց պատժից:
Կարդացեք նաև
Դատական ակտի հրապարակումը ընդմիջվեց: Դատական դահլիճում ներկաները սկսեցին հայհոյել, հրմշտոց սկսվեց: Կարգադրիչները դուրս հանեցին վերջիններիս: Դատավորը կարգադրիչներին հրահանգեց վեճի մասնակիցներին ներս չթողնել:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ