Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ա՛յ անփառունակ մայմուններ, ճենճոտ ու լոզոտ պնակալեզներ». ՕԵԿ պատգամավորը՝ իրենց նախանձողների մասին

Փետրվար 23,2016 18:15

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը պատմեց, թե ինչ խուճապ է առաջացել Հայաստանում այն հանգամանքից, որ «Հայկական վերածնունդի» շուրջ համախմբվել են բազմաթիվ ուժեր, 150 կազմակերպություններ. «Շատերը վախից ու նախանձից կուրացած՝ կայծակնային արագությամբ ոտքի հանեցին իրենց անձնական սեփականությունը հանդիսացող էժանագին պատվիրակատարների արագ արձագանքման տխրահռչակ ջոկատները: Մինչեւ վերջ օգտագործելով դրանց սուր ու բութ որակները՝ դեռ չեն հանգստանում: Ոմանք էլ ճենճոտ ու լոզոտ պնակալեզների պես չեն կարողանում մի լուրջ փաստարկի մասին խոսել, էլ ինչ ասես չեն ասում, որ ժողովրդին շեղեն: Սթափվե՛ք, ա՛յ անփառունակ մայմուններ»:

Նա քննադատեց իշխանություններին, որ չեն տեսնում՝ իրենց հայրենակիցները թուրքիաներում «մամա ռոզայությամբ» են զբաղվում՝ հաց վաստակելու համար, մարդիկ իրենց կամրջից ներքեւ են գցում. «Մարդիկ օրը ցերեկով իրար են գնդակահարում ու մնում անպատիժ: Մանկապարտեզի տնօրենն ու դաստիարակը ընտրական կեղծարարության են դիմում, էլ ո՞նց են նայելու երեխաների անմեղ ու զուլալ աչքերի մեջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Սրանց ասածներին նույնիսկ իրենք չեն հավատում: Ժողովուրդը արդեն բոլորին շատ լավ գիտի…Իսկ սրանք նույն ստախոսներն են, ինչպիսին դաշնակցությունն է…

  2. Հովսեփ says:

    “Մամառոզայություն” ասածն էր լավ: Պարոն պատգամավորին պետք է հարցնել, իսկ ինչ էր անում ՕԵԿ-ը մինչև հիմա… նույն մամառոզայությունը քաղաքականության մեջ… Դրա համար էլ հայտնվել են ներկայիս խղջուկ ու ողբալի վիճակում: Ընտրակեղծարարությունը անկախ Հայաստանի պատմության մեջ դարձել ա քաղաքական կյանքի անբաժանելի մասը` ընդ որում, գերազանցապես օգտագործվելով օրվա բոլոր իշխանությունների կողմից: Էտ ուր էիք, որ նոր զարթնեցիք, ինչի նախկինում, երբ մոտ էիք կերակրատաշտին, չէիք տեսնում էտ արատները…
    Էէէէ, էս ինչպես պատահեց, որ հազարամյակների պատմություն ունեցող ազգը էս աստիճանի որակազրկվեց, կորցրեց իր փայլն ու հմայնքը ու դարձավ գորշ ու միագույն:

  3. Karen says:

    Լավ է, որ կա այս կուսակցությունը: Չէ որ նրանք իրենց ելույթներով ժպիտ են պարգեւում մեզ: Եղեք միշտ մեր կողքին’ ոչ հարգելի ծաղրածուններ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29