Զբոսաշրջային Դիլիջան քաղաքում կան Կալինինի, Մյասնիկյանի, Կամոյի, Մաքսիմ Գորկու անունը կրող փողոցներ: Միխայիլ Կալինինը, որին կոչում էին «համամիութենական ծերուկ», ըստ նրա կենսագիրների` մանկապիղծ էր: Կամոն՝ Սիմոն Տեր-Պետրոսյանը ֆանատիկորեն նվիրված էր հեղափոխությանը, ահաբեկիչ էր, բազմիցս ահաբեկչական ակտեր է իրականացրել:
Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանին հարցրինք թե ինչու չե՞ն փոխում Կալինինի,Կամոյի փողոցների անվանումները: Քաղաքապետն ասաց, որ այդ փողոցների վերանվանումներից հետո պետք է փոխվեն նշված փողոցների տներում ապրող դիլիջանցիների անձնագրերում բնակության վայրի վերաբերյալ նշումները, այդ բնակիչների բնական գազի, էլեկտրաէներգիայի, բնական գազի, ջրամատակարարման բաժանորդների փաստաթղթերը, նշված փողոցներում անշարժ գույք ունեցող անձանց սեփականության վկայականները: Իսկ սեփականության իրավունքի նոր վկայական ստանալու ծախսերը մոտ 40 հազար դրամ են կազմում:
Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում կան Նոյեմբերի 29-ի, 26 Կոմիսարների փողոցներ: Նոյեմբերյան անունը սահմանամերձ բնակավայրին 1920թ. նոյեմբերի 29-ին Ադրբեջանից Իջեւան 11-րդ Կարմիր բանակի ներխուժման կապակցությամբ է տրվել: 1990-ական թվականների երկրորդ կեսին փորձ եղավ փոխելու Նոյեմբերյան քաղաքի անունը, սակայն նոյեմբերյանցիները մտածելով, որ քաղաքի անունից կարեւոր է իրենց սոցիալական պայմանների բարելավումը, բոյկոտեցին տեղական այդ հանրաքվեն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Какая разница названная улица , кем и кто он был ? Людям семьдесят лет знакома это название , и пусть это и останется ! Вот в Москве, и в других городах практический все станции метро , улицы остаются от коммунистических названий !
Քաղաքապետը սխալվում է. 40 000 դրամի ծախս չկա՝ հասցեի փոփոխության դեպքում սեփականության վկայականը չի փոխվում, այլ կատարվում է հասցեի ուղղում:
Սեւանում հոգեբուժարանը գտնվում է Կարմիր Բանակի փողոցի վրա, կարծում եմ՝ համահունչ է. ինչ վերաբերում է Սարգիսի դիտարկմանը՝ այդպիսի տրամաբանությամբ Մաշտոցի պողոտային պետք է վերադարձվի իր նախասկզբնական անվանումը՝ ստալինի
А Вы наверно там и живете как я понял? На улице ( Кармир Банаки ) !
Բա որ կարմիրները նորից գան ո՞նց ենք անելու: Որ ավելի պիղծ կարմիրներ են սպասվում, կարելի դատել հիմիկվա մեծաքամակ կուլակների առատությունից: Գիրացած ու բթացած խոզերը վերջը մորթվում են թե՞ ոչ: Սա օրինաչափություն է, չնայած խոզի միս ոչ բոլորն են հարգում: