Լրահոս
Օրվա լրահոսը

«0-ն քեզ համար շատ հոգեհարազատ թիվ ա». Վարդան Այվազյանը՝ Զուրաբյանին

Փետրվար 23,2016 17:15

«Մենք օբսիդիանի մշակման պետտուրքը 100 անգամ նվազեցնում ենք: Ձեր գնահատականով՝ 6 տարի մի պետտուրք ունենալ, որը խեղդում էր արդյունաբերությունը, նշանակում է չունենալ պետության քաղաքականություն»,- այսօր ԱԺ-ում «Պետտուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նախագծով առաջարկվում է օբսիդիանի հանքարդյունահանման արտոնագրի պետտուրքը իջեցնել 10 մլն դրամից 100 հազար դրամ:

Լեւոն Զուրաբյանն առաջարկեց՝ 100 անգամ պետտուրքը իջեցնելու փոխարեն հանեիք պետտուրքն ընդհանրապես, սա ի՞նչ քաղաքականություն է. «4 հանք է, 400 հազար դրամ պետբյուջե: Հանեիք»:

Ըստ Զուրաբյանի, կառավարությունը շարժվում է կա՛մ փորձի եւ սխալի մեթոդով՝ արի 6 տարի փորձենք իջեցնենք պետտուրքը, կամ սա արվում է կոնկրետ մի արտադրողի համար, որը եկել է, ասել է՝ ժողովուրդ ջան, պետտուրքն իջեցրեք, ես գործ անեմ:

Լեւոն Զուրաբյանն առաջարկեց, որ գոնե 3 տարի ժամկետ դնեն այդ պետտուրքի կիրառման վրա, որ հետո այնպես չստացվի՝ ինչ-որ մարդիկ փող են սարքում հանքերում, մենք էլ բանից անտեղյակ ենք:

Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն էլ իր ելույթում դիտողություն արեց Զուրաբյանին. «Մի խոսեք խոսելու համար»:

Թե բյուջեի վրա նախագիծն ինչ ազդեցություն է թողնելու Վարդան Այվազյանը պատասխանեց. «Հիշեցի մի անեկդոտ, հարցնում են մեկին՝ ի՞նչ ես կերել, ասում է՝ հեչ, բա դո՞ւ ինչ ես կերել, ասում ա՝ վռիկ ապուր: Ասում է՝ բա դա ուտելո՞ւ բան է, ասում է՝ չեղավ-չեղավ, հեչ-ի չա՞փ էլ չեղավ: Պետբյուջեի մուտքը օբսիդիանի հանքերից մինչ օրս եղել է 0: Եթե էդ թիվը քեզ ոչ մի բան չի ասում, ուրեմն դա քեզ համար շատ հոգեհարազատ թիվ ա»: Մարդիկ չեն գնացել շահագործման, որովհետեւ շատ բարձր է եղել վճարը: 90-ականներին բնօգտագործման վճարը եղել է 50 հազար դրամ, էդ էլ ձեզ հիշեցնեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29