«Նախընտրական ընտրության գործընթացում, ինչպես ասել եմ, հիմա էլ եմ հայտարարում, որ անհապաղ սկսելու եմ իրականացնել բոլոր լիազորություններս»,-այսօր խորհրդարանում ՄԻՊ-ի քվեարկության արդյունքների հրապարակումից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Արման Թաթոյանը:
Լրագրողները փորձեցին նոր ՄԻՊ-ի կարծիքն իմանալ առանձին, կոնկրետ դեպքերով: Խոսքը օրերս կալանավորված ակտիվիստ Վարդգես Գասպարիի եւ «Նոր Հայաստան» միավորման անդամ, արդեն երկու ամիս կալանքի տակ գտնվող Գեւորգ Սաֆարյանի գործերի մասին էր: «Այս պահին որևէ գնահատական չտամ: Այդ հարցերը իմ ուշադրության կենտրոնում են»,-ասաց Արման Թաթոյանը`հավելելով, որ իրեն ժամանակ է պետք ծանոթանալու այդ գործին, որպեսզի կարողանա գնահատականներ հնչեցնել`արդյոք նրանք քաղբանտարկյալ են, ինչպես հայտարարում են իրավապաշտպանները, թե՞ ոչ:
Նոր պաշտպանը կայցելի նաեւ Վարդգես Գասպարիին և ընդհանրապես բոլոր նրանց, ովքեր խնդիր ունեն. «Անկախ նրանից դիմում կա, թե չկա, ցանկացած պարագայում իհարկե, ինչպես որ արձանագրված է օրենքով, հստակ արվելու է»:
Արման Թաթոյանը վստահեցրեց, որ խորհրդարանում իր հասցեին հնչեցրած բացասական գնահատականներն իր մոտ նստվածք չեն թողել. «Ոչ, ես այդպիսի մարդ չեմ և բացառված է որևէ նստվածք»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ