Լրահոս
Օրվա լրահոսը

«Էլեկտրաէներգիայի հաշվիչները 2 ժամ հետ են». Ահազանգ. «Ա1+»

Փետրվար 23,2016 15:50

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արմեն Եփրեմյանը մոնիտորինգ է անցկացրել եւ պարզել, որ իր տան էլեկտրաէներգիայի հաշվիչը իրական ժամից մոտ երկու ժամ հետ է, այսինքն` գիշերային սակագինը գործում է ոչ թե 23.00-ից, այլ գիշերվա ժամը 1.00-ից: Արմեն Եփրեմյանը նշում է, որ հաշվիչներից 70-80 տոկոսը աշխատում է ի վնաս բնակչի:

«Պահանջում եմ՝ ինձ փոխհատուցեն կրած վնասների համար, քանի որ կինս էլ երեկոյան ժամը 11.00-ից հետո էր լվացքի մեքենան միացնում, որ հոսանք քիչ ծախսվեր»,- այսօր լրագրողների հետ հանդիման ժամանակ նշեց Արմեն Եփրեմյանը:

ՀԷՑ «Կենտրոն» տարածքային համակարգման տնօրեն Դավիթ Ղազինյանն էլ նշում է, որ ժամային խախտումների դեպքում վերահաշվարկ չի նախատեսվում: Նա, սակայն չհերքեց, որ խնդիրներ կան հաշվիչների ժամային գոտիների հետ կապված, որը պայմանավորված է ոչ մարդկային գործոնով:

«Երբ գիշերը ժամը 11-ից անցնում ենք գիշերային սակագնի՝ 10 դրամ էժան, այդտեղ ոչ- ոք չի կարող պարզել բաժանորդն է վնաս կրում, թե ՀԷՑ-ը, որովհետեւ ովքեր շուտ են քնում, իրենց կենցաղով չեն զբաղվում , այլ առավոտյան, բնականաբար գիշերվա սակագինը ուշ սկսելու դեպքում ուշ էլ վերջանում է: 8 ժամ աշխատելու դեպքում, եթե ձեզ մոտ վերջանում է 8,30»,- ասաց Դավիթ Ղազինյանը

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29