Քիչ առաջ ԱԺ նիստում հայտարարվեց Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության արդյունքները: Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի անդամ Սուքիաս Ավետիսյանը հայտարարեց, որ փակ, գաղտնի քվեարկությանը մասնակցել է 107 պատգամավոր, անվավեր է ճանաչվել 4 քվեաթերթիկ, կողմ է քվեարկել 96 պատգամավոր, դեմ՝ 7:
Այսպիսով, Արման Թաթոյանը մեր 4-րդ օմբուդսմենն է:
Մարդու իրավունքների նոր պաշտպանը երդվեց ԱԺ-ում՝ պաշտպանել ՀՀ-ում մարդու իրավունքները, լիազորությունները կատարել անաչառ՝ առավել ջանասիրությամբ:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Հ. Գ. Ի դեպ, «Ալյանս» կուսակցության լրատվական ծառայությունը տարածել է հաղորդագրության, թե «Ալյանսի» նախագահ, պատգամավոր Տ. Ուրիխանյանն այսօր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի «իշխանական թեկնածուին քվեարկեց դեմ՝ նախապես ցուցադրաբար լուսանկարահանելով քվեարկված թերթիկը»: