Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ Արշակյան. Լրագրողի հետ՝ միայն հարգալից (Տեսանյութ)

Փետրվար 23,2016 14:51

Aravot.am-ը փետրվարի 23-ին «Փաստարկ» մամուլի ակումբում Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանին խնդրեց անդրադառնալ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ լրագրողին հայհոյելու միջադեպին:

Ազատ Արշակյանը պատասխանեց. «Մարդիկ կան իշխանությունում, որոնք իշխանության մասին լսելիս կա՛մ պետք է ոտքի կանգնեն, կա՛մ ծլկեն, ճողոպրեն այդ հարթությունից: Որովհետեւ իշխանությունը նրանց համար սարսափելի բան է, դա իրենց բռնողն է, իրենց պատժողն է, իրենց կարգի հրավիրողն է, նրանք այդտեղ չպետք է լինեն: Դա արդեն չորրորդ իշխանության գործը չէ. չորրորդ իշխանությունը պետք է լրացուցիչ պաշտպանված լինի, բոլոր քաղաքացիները պետք է անձեռնամխելի լինեն, բայց հատկապես չորրորդ իշխանությունը, լրագրողները, նրանք շատ ավելի պաշտպանված պետք է լինեն: Ես կարծում եմ՝ իշխանությունը անելու բան ունի՝ պետք է հեռացվեն, պետք է պատժվեն, ես նույնիսկ համաձայն եմ, որ լուծարվի Ազգային ժողովը:

Կտրուկ քայլեր, այն, ինչը որ Սերժ Սարգսյանը մի քանի օր առաջ հայտարարեց իր հայտնի ելույթում, հարկավոր է ուժ կիրառել, այսինքն՝ կասեցնել պետական կառույցների, մարմինների գործունեությունը, որոնք ակնհայտորեն ունեն քրեաօլիգարխիկ նկարագիր: Ես չեմ ասում՝ դատարանով, դատարանով չէ: Սահմանադրության երաշխավորը մինչեւ 2018 թվականը նախագահն է, նախագահն էլ պետք է կասեցնի նրանց գործունեությունը, եւ հետո արդեն իրավապահ մարմինները դրանով կզբաղվեն, դատարան կգնա-չի գնա նշանակություն չունի, եւ այդտեղ էլ կանցկացվեն նոր ընտրություններ կամ նոր նշանակումներ, որոնք ակնհայտորեն պետք է լինեն մարդասիրական, մտավորական, բարեկիրթ: Բարեկիրթ մարդիկ պետք է լինեն Հայաստանի Հանրապետության իշխանությունում, եւ այդ բարեկիրթ մարդիկ պետք է լինեն հերոսները»:

Անդրադառնալով լրագրողների կազմակերպած բողոքի ցույցին՝ Ազատ Արշակյանը հայտարարեց, որ շնորհիվ այդ ցույցի չիմացող պատասխանատուները կիմանան, որ տեղի է ունեցել կոպիտ, Հայաստանի Հանրապետության քաղաքացուն անհարիր վարքագիծ, եւ համապատասխան պատիժներ կսահմանվեն՝ «Լրագրողի հետ՝ միայն հարգալից»:

«Ով, որ լրագրող չէ, լրագրողների հարցերին պետք է կոռեկտ պատասխաններ տա: Եթե ուզում են լրագրողների հետ այլ հարաբերություններ ունենալ, ուրեմն՝ ինքն էլ պետք է դառնա լրագրող: Այդ դեպքում՝ մենք էլ պետք է ասենք՝ լավ էլի, այդպես մի արեք»,- հավելեց Ազատ Արշակյանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29