Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ականները լսողության խնդիր ունեն. Նիկոլ Փաշինյան

Փետրվար 23,2016 14:38

ՀՀԿ-ականները, ամենայն հավանականությամբ, լսողության խնդիրներ ունեն: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսպես բացատրեց ՀՀԿ-ականների հայտարարությունները, թե նախօրեին Մհեր Սեդրակյանի ու լրագրողների միջեւ տեղի ունեցած միջադեպի ժամանակ պատգամավորի կողմից հայհոյանքներ ու վիրավորական արտահայտություններ տեսագրություններում չկան: Լրագրողներն ընդդեմ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի բողոքի ակցիային այսօր միացել էր նաեւ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա. «Լրագրողների իրավունքների նկատմամբ հատկապես ուշադիր պետք է լինենք, որովհետեւ նրանց աշխատանքը կապված է տեղեկատվություն ստանալու հանրության իրավունքների հետ: Իհարկե, լրագրողների հարցերը միշտ չէ, որ հաճելի են քաղաքական գործիչներին, պատգամավորներին, բայց պետք է հասկանանք, որ մեծ հաշվով, բոլոր հնարավոր դեպքերում, լրագրողները մեզ տալիս են հարցեր, որոնք հետաքրքրում են հանրությանը:

Իսկ հանրությանը հետաքրքրող հարցերին պատասխանելը մեր ուղիղ պարտականությունն է: Իհարկե, լրագրողների իրավունքները ընդգծելով չի նշանակում, որ կարծում ենք՝ լրագրողները Հայաստանում արտոնյալներ են: ՀՀ Սահմանադրությունն ասում է՝ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջեւ, բոլորիս խնդիրն է ունենալ այնպիսի հանրություն, որտեղ յուրաքանչյուր մարդ լավ գիտի սեփական իրավունքները, պայքարում է սեփական իրավունքների պաշտպանության համար, հարկավոր է այնպիսի հասարակություն, որտեղ մարդն իր իրավունքների պաշտպանության համար առանձնակի պայքարի կարիք չունի: Ուրախ եմ, որ Հայաստանի լրագրողական համայնքը հետեւողական ու սկզբունքորեն հայտարարում է, որ իր իրավունքներին տեր է ու շարունակում է պաշտպանել: Ինչքան էլ ՀՀ Սահմանադրությունն ու կոնվենցիաները հռչակեն խոսքի, տեղեկատվություն ստանալու ազատություն, այդ իրավունքները գոյություն կունենան, եթե կան կոնկրետ մարդիկ ու գնում վերցնում ու կիրառում են այդ իրավունքը»:

Ի՞նչ անել նման դեպքերը բացառելու համար, հարցին՝ պարոն Փաշինյանն ասաց. «Ժամանակին, երբ էթիկայի հանձնաժողովում էի, դեպք ունեցանք, ու հանձնաժողովը որոշում կայացրեց էթիկայի կանոնների խախտման մասին, բայց դեպքը կրկնվում է, հիմա կասեք՝ ուրեմն նշանակում է, որ որոշումն արդյունավետ չէր, բայց պետք է նման քայլերով համբերատար բարձրաձայնենք ու դատապարտենք, որ ամեն ինչ իր տեղն ընկնի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29