Ո՞վ էր Մուամմար ալ Կադդաֆին և ինչպիսի՞ն էր Լիբիան նրա օրոք: Ինչպիսի՞ն էր Կադդաֆին միջազգային հանրության պատկերացմամբ: Կադդաֆիի իշխանության տապալումը լիբիական ժողովրդի համար հաղթանա՞կ էր, թե՞ պարտություն:
Կադդաֆիի մասին պատկերացումները, վերաբերմունքն ու ընկալումները մեծապես ձևավորվել են լրատվամիջոցների շնորհիվ, և լրատվամիջոցների միջոցով էլ ներկայացվել է լիբիական ճգնաժամի զարգացման ամբողջ ընթացքը: Կադդաֆիի վերաբերյալ կարծիքներն ու հրապարակումները խիստ հակասական են, ինչն ակնհայտ ընդգծվեց նրա տապալման ժամանակ:
Արևմտյան քարոզչամեքենան պարզապես նվաստացրել է Կադդաֆիի անձը՝ ներկայացնելով նրան որպես բռնակալ, անգութ և անկիրթ ղեկավար, իսկ նրա մահը որակվեց որպես Լիբիայի ժողովրդի ու արևմտյան ուժերի համատեղ հաղթանակ:
Արևելյան որոշ երկրների, մասնավորապես Իրանի, Սիրիայի, Պաղեստինի և Իրաքի լրատվամիջոցները, ընդհակառակը, մահվան առթիվ ցավակցություն հայտնեցին և նշեցին, որ աշխարհը կորցրել է տաղանդավոր մտածողի և հայրենասեր ռազմական գործչի: Որոշ լրատվամիջոցներ Կադդաֆիին ներկայացնում էին որպես արևմուտքի սև PR-ի հերթական զոհը:
Կարդացեք նաև
Մուամմար ալ Կադդաֆին Լիբիայում ներդրել էր նոր կառավարման ձև՝ Ջամահիրիան, որը ներառում էր իսլամական սոցիալիզմի, արաբական ազգայնականության և ուղղակի ժողովրդավարության գաղափարներ` որպես այլընտրանք կապիտալիզմին ու կոմունիզմին, քանի որ համոզված էր, որ այդ երկու գաղափարախոսություններն արդեն դարձել են անաշխատունակ։ Կադդաֆիի մշակած Ջամահիրիայի համակարգը հիմնված էր ժողովրդական զանգվածների վրա, որոնք ներկայացնում են ժողովրդի իշխանությունը՝ առանց կուսակցական կառույցների։ Նա առաջ էր քաշում «Երրորդ համաշխարհային տեսության» գաղափարներ, որը ներկայացվել է 1975 թ.-ին հրատարակված «Կանաչ գրքում»։
Կադաֆիի իշխանության տապալման հարցում ԱՄՆ և եվրոպական որոշ երկրների կողմից քարոզչական աշխատանքները պարարտ հող դարձան Ջամահիրիայի տապալման համար: Այս համատեքստում պատահական չէ 2011թ.-ի հոկտեմբերի 17-ին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ Լիբիա կատարած այցը, որի ընթացքում Քլինթոնը հայտարարեց, որ Մուամմար ալ Կադդաֆին պետք է սպանվի:
2011թ.-ի հոկտեմբերի 20-ին Կադդաֆին իր հայրենի Սիրտ քաղաքի շրջակայքում ավտոշարասյան վրա ՆԱՏՕ-ի օդուժի հասցրած հարվածների հետևանքով վիրավորվեց, իսկ խոշտանգումներից հետո մահապատժի ենթարկվեց Բենգազիի ապստամբների կողմից:
Ինչպիսի՞ն էր Լիբիան բռնապետի օրոք.
Լիբիայի քաղաքացիների համար կրթությունը թե´ Լիբիայում, թե´ արտասահմանում լիովին անվճար էր: Առողջապահական ծառայությունները ևս լիբիացիներին մատուցվում էին անվճար:
Լիբիայում հիանալի պայմաններ էին ստեղծված ընտանիք կազմելու և բարեկեցիկ կյանքով ապրելու համար: Պետությունը ընտանիքի յուրաքանչյուր անդամի վճարում էր տարեկան 1000 դոլար: Յուրաքանչյուր նորածնի վճարվում էր 7000 դոլար, իսկ բազմազավակ ընտանիքների համար սննդամթերքը սիմվոլիկ արժեք ուներ: Նորապսակներին առաջարկվում էր 64000 դոլար բնակարան ձեռք բերելու համար, իսկ մեքենա և բնակարան գնելու համար վարկերը անտոկոս էին տրամադրվում: Ավտոմեքենա գնելիս արժեքի 50%-ը վճարում էր պետությունը, իսկ զինվորականների համար՝ 65%-ը:
Լիբիայի սոցիալ-տնտեսական համակարգին առնչվող մի քանի տվյալներ.
Բենզինն ավելի էժան էր, քան ջուրը. 1 լիտր բենզինը կարելի էր գնել 0.14 դոլարով: ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով 14.192 դոլար էր: Խոշոր հարկերն ու գանձումները արգելվում էին: Էլեկտրաէներգիայի համար վճարվում էր պետական միջոցներից: Գործազրկության նպաստը 730 դոլար էր:
Լիբիայի ժողովրդագրական աճն ակնհայտ էր.
Կադդաֆիի իշխանության 40 տարիների ընթացքում Լիբիայի բնակչությունը եռապատկվել էր: Կյանքի սպասվող միջին տևողությունը երկրում աճել էր 23 տարով՝ 51.5-ից դառնալով 74.5 տարի: Մանկական մահացության քանակը նվազել էր 9 անգամ:
Լիբիայում գործում էին յուրօրինակ իրավական նորմեր, օրինակ՝ ալկոհոլի վաճառքը և օգտագործումն արգելվում էր, իսկ դեղորայքը կեղծելու համար մահապատիժ էր սահմանված: Հատկանշական է, որ միայն Կադդաֆիի իշխանության օրոք Լիբիայի հարավում բնակվող սևամորթները ձեռք բերեցին մարդու իրավունքներ:
Կադդաֆիի ղեկավարությամբ Լիբիայի իշխանությունը վարում էր ինքնուրույն արտաքին և ներքին քաղաքականություն: Իշխանության գալով՝ նա վռնդեց բոլոր միջազգային կազմակերպություններին, փակեց ՆԱՏՕ-ի ռազմական բազան: Կադդաֆին նաև որոշել էր դուրս բերել Լիբիան համաշխարհային բանկային համակարգից, և նրա օրինակին ցանկանում էին հետևել 12 արաբական երկրներ:
Այսպիսով՝ ակնհայտ է, որ Լիբիայի ներքաղաքական պատերազմը դրսի ուժերի միջամտության արդյունք էր այնպես, ինչպես Թունիսում, ապա Եգիպտոսում ու ներկայումս Սիրիայում:
Արմեն ԽԱՉԻԿՅԱՆ
Մեդալյոնի հակառակ երեսը
1. Կարելի է մտածել, որ անձամբ Կադաֆին է անցել բոլոր տներով ու եռապատկել բնակչության թիվը: Բնակչության եռակի, քառակի ավելացումը բնորոշ է մուսուլմանական, ինչպես նաև ոչ մուսուլման ցածր կենսամակարդակով աֆրիկյան բոլոր երկրներին:
2. Կյանքի տևողության աճի ու մանկական մահացության նվազման հարցում ևս Կադաֆին բացառիկ չէ: 20-րդ դարի երկրորդ կեսից մի քանի տասնյակ երկիր կարողացել են հասնել նման ցուցանիշների առողջապահական տարրական պայմանների ապահովելու միջոցով
3. Ալկոհոլի արգելքը դժվար է յուրահատուկ անվանել, գրեթե բոլոր մուսուլմանական երկրներում ալկոհոլի վաճառքը կամ արգելված է կամ էլ խիստ սահմանափակ
4. ՆԱՏՕ-ն երբեք բազա չի ունեցել Լիբիայում, եղել է ամերիկյան բազա
5. Խնդրում եմ նշել աղբյուրը, որ արաբական 12 երկիր ցանկացել է դուրս գալ համաշխարհային բանկային համակարգից
6. Մի երկրում, որտեղ նավթի ինքնարժեքը մոտ է զրոյի, նորմալ է, որ բենզինի գինը 0.14 դոլար էր: Նույնն է, որ լիբիացին ասի, որ Հայաստանում 1 լիտր շշով ջուրը 200 դրամ է կամ ցայտաղբյուրներից անվճար խմելու ջուր է հոսում
7. Լիբիայի ՀՆԱ-ում նավթի մասնաբաժինը կեսից ավելի էր, իսկ արտահանման մասնաբաժնում 90%-ից ավելի: Եթե 110 դոլար նավթի պայմանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 14200 դոլար էր, ապա եթե պատկերացնենք Լիբիայում պատերազմ չկա, նավթի ներկայիս 30 դոլար գնի պայմանում այդ ցուցանիշը զգալի ցածր կլիներ: Այնպես որ, այդ համեմատաբար բարձր ցուցանիշը ոչ մի բանի մասին չի խոսում
8. Խոսելով արտոնությունների մասին՝ բացարձակապես չեք անդրադառնում բացասական կողմերին, օրինակ, մասնավոր ձեռնարկատիրության բացակայության մասին, հատկապես միջին ու խոշոր մակարդակում
9. Արտոնություններից օգտվում էին ոչ բոլոր քաղաքացիները: Լիբիայում ևս գործում էր յուրայիններին ամեն ինչ, ուրիշներին՝ ոչինչ սկզբունքը: ՄԱԿ-ի տվյալներով, մինչև պատերազմի սկսվելը Լիբիայում 30%-ի հասնող աղքատություն կար
10. Կարելի է կարծել, որ լիբիացիները հաշտ ու համերաշխ ապրում էին և դրսից եկան պատերազմ հրահրեցին: Այո, դրսից հրահրեցին ու տապալեցին Կադաֆիին, բայց Լիբիայում լուրջ ներքաղաքական խնդիրներ կային: Լիբիան ցեղային կառուցվածքով երկիր է, եկամուտներն ու պաշտոնները բաժանված են ցեղերի միջև՝ ըստ նրանց թվաքականի ու հզորության: Լիբիայում կա 4-5 մեծ ցեղ և 30-ից ավելի փոքր ցեղեր: Կադաֆին կադադֆա ցեղի ներկայացուցիչ է, որը բավական փոքրաքանակ է: Վերջին տարիներին Կադդաֆին խախտել էր միջցեղային պայմանավորվածությունները և կամայականություններ էր թույլ տալիս պաշտոնների ու ռեսուրսների բաշխման հարցում, ինչը լուրջ դժգոհություններ էր առաջացրել ու արտաքուստ չերևացող ներքին լուրջ խմորումներ էին ընթանում
11. Կադդաֆիի մասին գրելիս մի փոքր օբյեկտիվություն պահելու համար կարելի էր նշել մոտ 200 միլիարդ դոլարի հասնող ընտանեկան ակտիվները, որոնք պահում էր արտասահմանյան բանկային համակարգում, որից իբր ցանկանում էր դուրս բերել Լիբիան, Լոքերբիում խփված ուղևորատար ինքնաթիռը, որին զոհ գնաց մոտ 200 անմեղ մարդ, աֆրիկյան տարբեր երկրների ներքին գործերին միջամտությունները, քաղաքական հակառակորդների պատիժները, իր ընտանիքի ցոփ ու շվայտ կյանքը և այլն
ՀԳ. Մարդուն չի կարելի դիտարկել միայն որպես կենդանի, մարդը կուշտ փոր հացից ու գլխին տանիքից բացի ունի նաև այլ պահանջմունքներ, հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքում ինքնաիրացվելու պահանջ ու այդ ինքնաիրացման համար պայմանները ոչնչացված էին
Հարգելի Մուշեղ , կխնդրեի ինձ և ընթերցողներին տեղեկացնել , թե ինչ փոփոխություններ տեղի ունեցան Լիբիայում Քադաֆիի իշխանության տապալումից հետո ։ Ձեր նշած բացասական կետերից ո՞րոնք փոխվեցին դեպի դրականը և հոդվածում նշված դրական փաստերից որո՞նք փոխվեցին դեպի բացասականը։ Ձեր նշած 1, 2, 3, 6 կետերում , երե դուք Քադաֆիի դերակատարումը չէք տեսնում , խնդրում եմ ասեք , թե ինչու՞ մինչև Քադաֆիի իշխանության հաստատվելը այդ մի շարք դրական գործոնները չկային Լիբիայում, և լիբիական հասարա-կությունը ավելի ցածր կենսամակարդակի վրա էր։
Հ․Գ․ Այո, շատ ճիշտ ասացիք, “Մարդուն” չի կարելի դիտարկել միայն որպես կենդանի, նա բացի կուշտ փորով հաց ուտելուց ու գլխին տանիք ունենալուց ունի նաև այլ պահաջմունքներ։ Հենց այդ հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային պահանջմունքների նկատմամբ ձգտումը, որոնց ձևական քողի տակ կարելի է գտնել իրական պահանջմունքը՝ իշխանության հասնելու պահանջմունքը , “Մարդիկ” կորցրեցին կուշտ փորով հաց ուտելու և գլխին տանիք ունենալու հնարավորությունից։
А разве наша оппозиция не восхищалась ливийской революцией??? Разве наши “спасители армянского народа” не называли Кадаффи тираном? Разве в “Аравоте” не напечатали сотни статьей на эту тему? А главное: разве сегодня наша оппозиция не действует такими же “ценными” инструкциями,получаемые от американского посла? Разве им не платят за то, чтобы Армению превращать очередную Ливию, Сирию, Ирак, Украину? Разве не этого хотели 1.03.2008? Разве мы учимся над чужими ошибками? Разве нас не толкают на такое же безумство многие продажные СМИ и политики? Внимательно посмотрите на страницы этих газет((((((! Разве не это главная цель американской радиостанции? Кстати, она уже вышла на работу, сегодня “славная охота” для них и для всех предателей! Скоро начнется очередная запланированная провокация в моей стране, где бесчинствуют чужие, а власти молчат!