Aravot.am-ը Գորիսի պետական համալսարանի նախկին ռեկտոր, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրա Սաֆարյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ իրեն պատմափիլիսոփա հռչակած Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ընտրվել է համալսարանի կառավարման խորհրդի նախագահ:
«Եթե իմ՝ այդքան պայքարելուց հետո ինքն արդեն ընտրվել է, էլ ի՞նչը մեկնաբանեմ, իմաստ էլ չունի»,-ասաց պարոն Սաֆարյանը: Ապա հավելեց, որ Սուրիկ Խաչատրյանի վերաբերյալ մնում է նույն կարծիքին. «Կարծիքս նույնն է, ինչ նախկինում»:
Իսկ իր կարծիքը Սյունիքի մարզպետի վերաբերյալ այն էր , որ Սուրիկ Խաչատրյանի ոչ ինտելեկտը, ոչ էլ կրթական ցենզը չեն բավարարում, որ նա լինի մարզպետ ու բուհի կառավարման խորհրդի նախագահ, ավելին, Սաֆարյանի ձեւակերպմամբ, Սուրիկ Խաչատրյանը ելել է Սյունյաց աշխարհի շալակը ու տզրուկի նման ծծում է սյունեցիների արյունը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ