Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձկնարտադրությունը գնում է մենաշնորհի» (Տեսանյութ). «Ա1+»

Փետրվար 23,2016 13:44

Նախորդ տարվա ընթացքում 77 ձկնարտադրողի տնտեսություն է փակվել: Այս տարի էլ երևի թե ևս 35-ը կփակվի. այսօր նշեց «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը:

Ասում է՝ ձկնարտադրողները մեր երկրում գտնվում են անօգնական վիճակում: Կառավարության կողմից պետք է քայլեր իրականացվեն՝ ոլորտի զարգացումը խթանելու համար, այնինչ հակառակն է արվում. «Փոխանակ սկզբում ձկնարտադրողների խնդիրներին լուծում տան, որ նրանք ի վիճակի լինեն հարկեր, տուրքեր վճարելու, անմիջապես նախաձեռնություն է իրականացվում՝ ուսումնասիրություն կատարելու՝ ջրի վարձավճարի բարձրացման նպատակով»,-շեշտեց նա:

Իսկ այդ ընթացքում ոլորտում ավելանում են խնդիրները. «Մենք հիմա ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ կայացած մի տնտեսական ոլորտ գնում է մենաշնորհի»,-ասաց պարոն Աթոյանը:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29