Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանը դատի է տվել բժշկին (Տեսանյութ). «Ա1+»

Փետրվար 23,2016 12:57

Երիտասարդ բժիշկների ասոցիացիայի նախագահ Գևորգ Գրիգորյանն ահազանգում է, որ մենք բժշկական սխալ տերմինի սահմանումը չունենք: «Հաճախ թե լրատվամիջոցներում, թե այլ տեղերում բոլորը նշում են բժշկական սխալ: Բայց միգուցե դա բժշկական անփութություն է, ոչ թե սխալ»,-այսօր նշեց բժիշկը:

Բժշկական սխալի կամ անփութության դեպքեր պարբերաբար արձանագրվում են: Սակայն, ըստ պարոն Գրիգորյանի՝ չպետք է դրանք նույն հարթության մեջ դիտել. «Կարծում եմ՝ բժշկական սխալի համար քրեական պատասխանատվության չպետք է ենթարկել, քանի որ բժիշկը ցանկացել է օգնել, բայց ձախողել է: Իսկ բժշկական անփութության դեպքում, իհարկե, պետք է պատժել»:

Բացի այդ, անհրաժեշտ է հիվանդությունների բուժման ուղեցույցներ պատրաստել, ինչն ընդունված նորմ է աշխարհի շատ երկրներում: «Գործում է նաև բժշկի ապահովագրություն, և նրա սխալի դեպքում փոխհատուցում է տրվում տվյալ հիվանդին, կամ եթե նա մահացել է, հարազատներին»,-ընդգծեց բժիշկը:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29