Լրահոս
Օրվա լրահոսը

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հաղթեց Սահմանադրական դատարանում

Փետրվար 23,2016 12:54

Փետրվարի 23-ին ՀՀ սահմանադրական դատարանը, «ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱ­ԿԵՐ­ՊՈՒ­ԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ քննության առավ «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 71-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ­ՊԵ­ՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ  ՈՐՈՇԵԼՈՒ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԸ

Ելնելով գործի քննության արդյունքներից, ՀՀ սահմանադրական դատարանը որոշեց.

1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաս­տանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առու­մով փոխկապակցված 32-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահ­մանադրության 34, 51, 78, 79 և 80-րդ հոդվածներին հա­կասող, այնքա­նով, որ տարբե­րակված մոտեցում չեն սահմանում, երբ տեղեկատվու­թյունը վերաբերում է անձի՝ իր մասին հայցվող տեղեկությանը, ինչպես նաև տեղե­կատվության ազատու­թյան` օրենքով սահմանված երաշխիքների իրացմանը:

2. Հաշվի առնելով իրավական անվտանգությունը չխաթարելու անհրաժեշ­տու­թյունը` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի  3-րդ մասի և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետու­թյան օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի հիման վրա սույն որոշմամբ Հայաստանի Հան­րապետության Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորց­նելու վերջնաժամկետ սահմանել 2016 թվականի նոյեմբերի 1-ը՝ հնարավորու­թյուն տալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին և Հայաստանի Հան­րապետության կառավարությանը՝ իրենց իրավասության շրջանակներում, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապե­տության օրենքի և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված այլ օրենք­ների ու նորմատիվ իրավական ակտերի իրավակարգավորումները համապատաս­խա­նեց­նելու սույն որոշման պահանջներին`հաշվի առնելով իրավունքների սահմա­նա­փակման առնչությամբ 2015թ. սահմանադրական փոփոխություններով ամրագր­ված նոր հստակեցումները։

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկ­րորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրա­պարակման պահից։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29