Լրահոս
Օրվա լրահոսը

Զոն նայող՝ լսել էինք, համալսարան նայող՝ չէինք լսել. «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 23,2016 12:32

Անդրադառնալով այն փաստին, որ Սյունիքի մարզպետ, պատմափիլիսոփայության դոկտոր Սուրիկ Խաչատրյանը կրկին ընտրվող է Գորիսի համալսարանի կառավարման խորհրդի նախագահ, կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանն ասել է. «Ինքը շատ ներդրումներ է արել համալսարանում, ինքը նայում է համալսարանը»։

«ՉԻ»- Զոն նայող՝ լսել էինք, համալսարան նայող՝ չէինք լսել։ Կրթության եւ գիտության հարգարժան փոխնախարարը երեւի չգիտի, որ Գորիսի համալսարանը պետական է, այսինքն «նայողը» պիտի պետությունը լինի, իսկ ավելի կոնկրետ՝ ԿԳՆ-ն։

Կամ էլ՝ գիտի, բայց «նայողների ինստիտուտը» լավ էլ ձեռնտու է նախարարությանը։ Ի՞նչ վատ է, եթե որեւէ մեկն «իրա ջեբից» հոգում է բուհի որոշ ծախսեր ու թեթեւացնում նախարարության հոգսը։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29